Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Բազազ Արտեմի նման ամեն մեկն իր քանոնը, մետրը վերցրած՝ սկսել է չափ ու ձև անել». Արթուր Սաքունց

August 5, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազազ Արտեմի նման ամեն մեկն իր քանոնը, մետրը վերցրած՝ սկսել է չափ ու ձև անել, ու ամեն մեկն ըստ իր շուտսրիության ասում է, թե իր մետրն ու քանոնն է ամենաազգայինն ու ամենափրկիչը:

Իսկ որոշներն էլ թե բա դա չի ամենից կարևորը, ճիշտ են չափում, թե ճիշտ չեն չափում, և դրանով Նեոբազազարտեմներին իբր նշանակություն չտալով կամ թե անտարբերության մատնելով, փորձում են անտեսել ակնհայտ, օրը ցերեկով կատարվող խաբեբայությունը:

Մոռանալով, որ խնդիրը չափելիքի մեջ չի, այլ այդ նեոբազազարտեմների կողմից օգտագործվող քանոնների մեջ է, որոնց ոչ մեկի չափման սանդղակն անգամ իրար չի բռնում, ու այդ հարաբերական քանոններով այլ կարևոր չափելիքներն էլ են չափում, ու փորձում իրենցը ներկայացնել որպես միակ ճիշտ քանոնը:

Ոչ պարոնայք և տիկնայք, որոնք փորձում են բազազարտեմների որպես ազգային ներկայացվող քանոնների դերը երկրորդական կամ երրոդական համարելով, խուսափել ուղիղ և ճշմարիտ դիրքորոշումից ու խոսքից:

Ուրեմն հանգստացեք, հա՞, վաղուց արդեն որոշված է, թե որն է չափման ճիշտ միավորը, ու դա հաստատ ՀՀ-ում չեն որոշել, որովհետև ՀՀ-ն ընդամենը 28 տարի գոյություն ունի, և չէին սպասելու մինչև մենք անկախանանք, ու նոր որոշեին միավորների միջազգային սանդղակները:

Մի քանի պարզ օրինակ բերեմ, հետո անցնեմ, բուն խնդրին:

Օրինակ, մետրը, որը հունարեն ծագում ունի, որոշվում է միջազգային կոնֆերանսի որոշմամբ՝ կարող եք ինքներդ փնտրել և գտնել: Նմանապես և չափման մյուս միավորները՝ օրինակ կիլոգրամը, որը նույնպես հայերեն չէ այլ ֆրանսերեն ծագում ունի, որն էլ իր հերթին էլի հունարենից է ծագել:

Հա, ինչ էի ասում, մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր որոշումներն էլ ունեն հստակ իրենց չափորոշիչները, և ընդունվել են միջազգային կոնֆերանսներում, և ոչ թե որևէ մեկի կամ մի խմբի կամայականությունն է, կամ ոչ թե տանը նստած մոգոնել է այդ չափանիշները, այլ ՄԱՐԴԿԱՆՑ կյանքում, պետություններում իրավիճակների, խնդիրների վերլուծության արդյունքում են մշակվում, որպես լուծումների միասնական ուղեցույց:

Եվ, մինչ եզրակացություն կազմելը, որոշում կայացնելը, գնահատականներ հնչեցնելը, գոնե մի հատ ուշադիր եղեք, այդ ինչ «քանոնով եք» չափում, և եթե քանոնը չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված միավորի սանդղակին, ուրեմն գործ ունեք բազազարտեմական նորօրյա դրսևորման հետ, որոնց ուշքն ու միտքը իրենց շահն է, թե քանի սանտիմետր կթռցնեն չափվելիքից:

Հիմա բազազարտեմներն ու մարդկային արժանապատվությունն ինչքանով են իրար հետ համատեղելի»:

 
Դիտումներ՝ 910

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????