Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի համավարակը բացահայտեց մարդկային գլոբալ քաղաքակրթության շատ համակարգային խնդիրներ, որոնց լուծումների ուղղությամբ միջոցներ անպայման կգտնվեն:
Բայց կա մեկ հիմնախնդիր, հատկապես հետխորհրդային, նաև հետսոցիալիստական տարածաշրջանի պետությունների մեծ մասի համար, որի լուծումն ունի կենսական և առաջանային նշանակություն ժողովրդավարական և իրավական պետության և նրա քաղաքացիների անվտանգության համար:
Դա ԿԳԲ-ՖՍԲ-ական արդեն իսկ բացահայտված ագենտուրայի և դեռևս չբացահայատված ագենտուրայից զտումն է պետական կառավարման և քաղաքական համակարգերի:
ՖՍԲ-ԿԳԲ-ական ագենտուրան նույն ազդեցությունն ունի ժողովրդավարական ինստիտուտների վրա, ինչպես կորոնավիրուսի համավարակը:
Առանց այս ԿԳԲ-ՖՍԲ-ական համավարակի կանխարգելման որևէ ոչ միայն ժողովրդավարական, այլ ընդհանրապես որևէ զարգացում հնարավոր չէ:
Ուղղակի վխտում են ամենուր դրանց վիրուսներն ու վիրուսակիրները, առանց որևէ ախտորոշման ենթարկվելու ու կանխարգելման:
Ով դեմ է նման զտմանն ու լյուստրացիային, միանշանակ, ՖՍԲ-ԿԳԲ-ի շահերի պաշտպանության կրողն է»:
|