Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Գործը թողած`դավադրություններ հորինելով եք զբաղված». Արթուր Սաքունց

November 29, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշում ես այս աստիճան գիտակցված անգրագետ մոտեցման վրա. ուրեմն` Ազգային անվտանգությունում նորմա՞լ երևույթ է փաստաթղթերի ոչնչացումը...

 

Ուրեմն արխիվացում հասկացությունը չկա՞, և ուզում եք հավատացնեք, թե այդպես էլ պետք է լինի՞։

 

Փաստաթղթերի ոչնչացումը հենց ազգային անվտանգության դեմ քայլ է, և պետք է առավել քան լուրջ քննություն իրականացնել և պարզել նման հրահանգ տվողի շարժառիթը։

 

Ու հետո մեծ-մեծ խոսում եք ազգային անվտանգության սպառնալիքների մասի՞ն, երբ քթներիդ տակ են նման գործողություն կատարում։

 

Իսկ ինչպես կարող եք հերքել, թե այդ փաստաթղթերում չեն արձանագրված հենց ազգային անվտանգության դեմ կատարված գործողությունների մասին փաստերը, և դրանց վերացումը նպատակ չուներ թաքցնել այդ հանցագործություններն ու այդ կատարողներին։

 

НКВД-КГБ-ՊԱԿ արխիվների հիման վրա ենք իմանում մարդկանց դեմ կատարված սարսափելի հանցագործությունների մասին, և պետք է իմանալ, հրապարակել նման փաստաթղթերը` ցույց տալու համար, թե ինչպիսին չպետք է լինի Ազգային անվտանգության ծառայությունը։

 

Առնվազն արխիվի մասին օրենսդրության նորմերն են խախտված։

 

Ու պարոնա՛յք, ԱԱԾ-ական ղեկավարները ճիշտ կանեն իրենց գործով զբաղվեն, իրենց ծառայությունը կարգի բերեն, որի համբավը հասարակության մոտ ամենևին էլ բարի չէ։ Գործը թողած` դավադրություններ հորինելով եք զբաղված»։

 

 
Դիտումներ՝ 467

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????