Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, եթե վատ բան չի, ուրեմն ՀՀ-ն պետք է ԵԽԽՎ-ում հստակ հանդես գա առնվազն հետևյալ խնդիրների վերաբերյալ.
ա/ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բազմակողմանի քննություն իրականացնելու պահանջով,
բ/ Ղրիմի անեքսիան և Ղրիմում ՌԴ-ի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները դատապարտող հայտարարությամբ,
գ/ ՌԴ-ում մարդու իրավունքների շարունակական խախտումների, քաղաքական ընդդիմադիրների, իրավապաշտպանների, անկախ լրագրողների, փաստաբանների նկատմամբ հետապնդումները դատապարտող հայտարարությամբ»։