Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ԱԱԾ պետն արձանագրում է, որ «գործ սարքելու» դեպքերը եղել են մինչ 2018թ. ապրիլը»․ Արթուր Սաքունց

May 2, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես, շարունակում ենք ԱԱԾ-ի թեման։ Ասեմ, որ այլևս «ԱԱԾ-ի թեման» քննարկման ինքնուրույն առարկա է հանդիսանում և որևէ կապ չունի որևէ այլ անձի, կառույցի կամ որևէ այլ թեմայի կամ խնդրի հետ։ Այն այլևս ինքնուրույն է և կլինի, քանի դեռ չենք ստացել շատ հարցերի պատասխանները, որոնք բացարձակապես որևէ առնչություն չունեն ազգային անվտանգության թեմայի հետ, այլ անմիջականորեն կապված են մարդու իրավունքների խնդիրներին, անձնական կյանքի, նամակագրության, հեռախոսային կապի գաղտնիության, անձնական անձեռնմխելիության, կարծիքի արտահայտման, սեփականության, արդար դատաքննության և այլ իրավունքների խախտումներին կամ դրանց նկատմամբ սպառնալիքներին, և որոնք կապված են ԱԱԾ մարմինների գերծունեության հետ։ Ինչ է հայտարարում ԱԱԾ ներկայիս պետը. «Հայաստանի Հանրապետությունում 2018-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել»։

Շատ ուշադիր ենք ընթերցում նորից։ Նախ արձանագրենք՝ ԱԱԾ-ի հետհեղափոխական պետը 2018թ. ապրիլ ամսին տեղի ունեցածը որակում է որպես «հայտնի իրադարձություններ»։ Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե փորձում է մնալ քաղաքական չեզոքության դիրքերում, այլ այնպիսի ձևակերպում է տրվում, որի կոնկրետացումը շատ լայն է և կարող է կոնկրետանալ, ըստ քաղաքական իրավիճակի, կամ կոնյուկտուրայի։ Ինչևէ, անցնենք առաջ։ ԱԱԾ-ի պետն արձանագրում է, որ «գործ կարելու, գործ սարքելու» դեպքերը եղել են մինչ 2018թ. ապրիլի «հայտնի իրադարձությունները»։

Ուրեմն հարցեր.

Հարց 1. այդ ի՞նչ կոնկրետ դեպքեր են եղել, որոնք սարքվել են, կարվել են,

Հարց 2. կոնկրետ ե՞րբ և ո՞ւմ նկատմամբ են այդ գործերը սարքվել, կարվել,

Հարց 3. կոնկրետ ի՞նչ նպատակ են հետապնդել այդ գործերի սարքելն ու կարելը կոնկրետ անձի կամ անձանց նկատմամբ,

Հարց 4. կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց նկատմամբ հարուցվել են արդյո՞ք.
- քրեական գործեր, թե՞ ոչ,
- դրանցից քանի՞սն է կարճվել, 
- քանի՞սն է կասեցվել,
- քանի՞սն է ուղարկվել դատարան, որոնցից քանիսն է ավարտվել մեղադրական վճռով, արդարացմամբ,
-քանի՞ գործով են մարդիկ դատարանի որոշմամբ ազատազրկվել և քանի՞ տարի՝ ըստ առանձին գործերի։

Ի վերջո, կոնկրետ ովքե՞ր են եղել ԱԱԾ-ից, պետական այլ մարմիններից և կառույցներից անմիջական պատասխանատուները նախաձեռնողները, կազմակերպողները, իրականացնողները, այդ կարված, սարքված գործերի։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանանք, հարցեր են, որոնք անմիջականորեն առնչվում են մարդու դեմ ծանր հանցագործությունների հետ, որոնց կատարողները ոչ միայն չեն կարող այլևս լինել ԱԱԾ-ի աշխատակից, այլև պետք է կրեն համարժեք պատասխանատվություն։

Հ. Գ. Այս քննարկվող հարցերի հետ կապված որևէ վիրավորանք, որևէ զրպարտանք իմ կամ իմ գործընկերների նկատմամբ անողներին կհամարեմ ԱԱԾ-ի գործակալ, ԱԱԾ-ի հասցեին վիրավորական արտահայտությունները, հայհոյանքները կհամարեմ, թեման շեղելու անթաքույց փորձ կամ արհեստական աղմուկի միջոցով թեման երկրորդ, երրորդ պլան մղելու և էլի բուն հարցերը հանրային ուշադրության կենտրոնից հեռացնելու գիտակցված փորձ՝ ԱԱԾ-ի ագենտուրայի միջոցով, իսկ չգիտակցված աղմուկ հանողներին կխնդրեմ զերծ մնալ նման փորձերից, եթե շահագրգիռ եք խնդրի լուծմամբ, այլ ոչ թե լուծման տապալմամբ։ Բայց ցանկացած վիրավորական արտահայտություն ջնջվելու է և հեղինակը սահմանափակվելու է իմ տարածքը մուտք գործելու, գրառում կատարելու և ինքնահաստատվելու հնարավորությունից»։

mamul.am

Դիտումներ՝ 773

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????