Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե, կրկնում եմ, եթե կգբ-ֆսբ-աած-ական պուտինահպատակ մաֆիան մտածում է, թե պետական հեղաշրջում կարող է իրականացնել, ապա չարաչար սխալվում է։
Իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, որոնք լիազորել են գործող իշխանությանը ազատ և արդար ընտրությունների արդյունքում։
Իր բոլոր թերություններով հանդերձ այս իշխանության դեմ որևէ նման կարգի ոտնձգությունը ոտնձգություն է հենց պետության և նրա քաղաքացիների դեմ։
Պետության զավթում չի լինելու այլևս և չի կարող լինել Հայաստանում։
Լա՞վ չեն աշխատի, չեն արդարացնի իրենց, կգնահատեն ՀՀ քաղաքացիները իրենց քվեարկությամբ` հաջորդ ընտրությունների ժամանակ»։