Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կլինեն երկրորդ արտահերթ ընտրություններ․ արդյունքները չեն բավարարելու ոչ մեկին․ Ա․ Սաքունց

April 28, 2021

Նորություններ

«Մեդիա կենտրոնի» ապրիլի 22-ին կազմակերպած «Ընտրական «ավանդույթներ». որքանո՞վ դրանք կենսունակ կլինեն առաջիկա ընտրություններին» թեմայով քննարկման բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան։

 

«Այս ընտրություններում որոշվելու է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը, ես չեմ ասի շատ հեռանկարային, որովհետև, իմ խորին համոզմամբ, այս արտահերթ ընտրություններին շատ կարճ ժամանակ անց հաջորդելու են հաջորդ արտահերթ ընտրությունները, որովհետև ընտրության արդյուքները ոչ մեկին չեն բավարարելու», - ասում է Ա․ Սաքունցը։ 

 

Անդրադառնալով 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ Սաքունցը նշեց, որ այդ ժամանակ որոշիչ էր հանրության տրամադրությունը, սակայն 2018 թվականից հետո չեն իրականացվել ինստիտուցիոնալ այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ազատ և արդար ընտրությունների անցկացումը երաշխավորելու համար ինստիտուցիոնալ չփոփոխված ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, դատարանները ռիսկային են և վստահելի չեն օրինականությունը պահպանելու համար։

 

Սաքունցի խոսքերով «Քրեական մշակույթի և քրեական բնույթի գործոնների ազդեցությունը ընտրությունների վրա միշտ որոշիչ է եղել և դրանք կիրառել են նրանք, ովքեր որ ունեցել են լծակներ դրանք կիրառելու, և սովորաբար դա իշխանությունն է եղել, չեմ հաշվում 1990 թվականի և 2018 թվականի  ընտրությունները, բայց այս անգամ իշխանությունը չունի այդ քրեական լծակները կիրառելու այդ ռեսուրսը, չնայած չեմ բացառում այն, որ, այնուամենայնիվ, ստիպված է լինելու նաև օգտագործել կամ գնալ նման գործիքների ներդրմանը»։ Այսպես՝ կրիմինալ ծագմամբ ֆինանսները շարունակելու են որոշիչ ազդեցություն ունենալ այս ընտրությունների վրա։

 

Բացի դրանից՝ շահագրգիռ ուժերը, որոնք այս ընտրություններում հայտ են ներկայացանելու իշխանության գալու, օգտագործելու են և ունեն ռեալ լծակներ այդ բոլոր մարմիններում ազդեցության լծակները կա՛մ կիրառելու, կա՛մ չեզոքացնելու այլ լծակներին և սա դեռևս 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ անընդհատ «տորպեդահարում» են բոլոր փոփոխությունները և այս իրավիճակը բարենպաստ հող է ստեղծում ոչ առողջ մրցակցության համար, որտեղ միջոցները կիրառվելու են առանց որևէ արժեքային կամ սկզբունքային ինչ-որ հենքի՝ հաշվի չառնելով դրանց թույլատրելիությունը։ 

 

Խոսելով լեգիտիմության մասին՝ Սաքունցը նշեց, որ չնայած նրան, որ այն սկսվում է ազատ և արդար ընտրություններով, դրանով չի սահմանափակվում իշխանությունը, հետամուտ չլինելով ազատ և արդար ընտրություններով քվեարկած քաղաքացիների ակնկալիքների ապահովմանը, կորցրեց լեգիտիմությունը, քանի որ  պետք է հաշվետու և թափանցիկ լիներ և կախված հանրային շահից փոփոխեր որոշ համակարգեր երաշխավորելու իր լեգիտիմության շարունակականությունը։

 

Այնուամենայնիվ, վերահաստելով լեգիտիմ ընտրությունների կարևորությունը՝ Սաքունցը ասաց, որ դրանց պոտենցիալը հանրության այն 40%-ն է, որը տուրք չի տալիս ծայրահեղական որևէ դրսևորումներին և ավելի պատասխանատու է ՀՀ ապագայի համար, քան առաջադրվող ուժերը։ Այսպիսով, այդ 40%-ն է որ, որոշիչ նշանակություն ունի ընտրական արդար գործընթացներում և համարվում է դրանց  շեղմանը դիմագրավելու հիմնական ռեսուրս։

 

Այսպես, ըստ Սաքունցի՝ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են, և դա հիմավորվում է նրանով, որ խորհրդարանական մեծամասնությունը իր գործառույթները չի կատարում, և դրանք այն կարևոր մեխանիզմն են, որոնցում նոր գաղափարներ են ի հայտ գալիս, և եթե դրանք բավարար են 55%-ին, ապա շատ ավելի շուտ կունենանք զարգացում, իսկ եթե ոչ, ապա կունենանք ևս մեկ հերթական արտահերթ ընտրություններ։ 

 

«Այն խնդիրները, որ ունի ՀՀ-ն և ՀՀ քաղաքացին և այն միտումները, մեթոդները կամ մեխանիզմները, որոնք պարտադրում են կամ, որոնք առաջարկում են որպես դրանց լուծման տարբերակ, իրար չեն համապատասխանում, որովհետև արդեն իսկ սպառված, սնանկ ճանաչված պատմության փորձով մոտեցումները չեն կարող երաշխավորել պետության և հանրության հետագա զարգացումը», - նշում է Սաքունցը։ 

 

Քննարկման ամբողջական տեսանյութը․

 

Դիտումներ՝ 56

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????