Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի էջում գրում է․
«Ի հեճուկս ներքաղաքական հարցերում ներքաշելու փորձերին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ/ արդեն նախկին/ Օնիկ Գասպարյանը ցուցաբերեց բացառիկ պատասխանատվություն պետության հանդեպ և իր ազատման հարցը տեղափոխեց բացառապես իրավական դաշտ։ Թե ինչպես կընթանան իրավական գործընթացները դժվար է ենթադրել, բայց որ տուրք չտրվեց քաղաքական ուժերի ճնշմանը դա միանշանակ»։