Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ. խմբում ընդգրկված են ՀՔԱՎ 3 ներկայացուցիչներ

March 28, 2022

Նորություններ

Հոգեկան առողջությունն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ: 


Առաջին հանդիպումն անցկացվել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ոլորտում առկա բոլոր խնդիրները, շեշտել դրանց լուծման կարևորությունն ու նախանշել լուծումները: Փոխնախարար Արմեն Նազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընթացին աջակցողներին և նշել` նախարարությունը պատրաստ է աջակցել բոլոր խնդիրների լուծմանը:

 
Փոխնախարարը հատկանշել է, որ հոգեկան առողջության խնդիրները պատասխանատու գերատեսչության ուշադրության ներքո են և նկատել` այսօր հիմնանորոգվում ու միջազգային չափորոշիչներին համապատասխան վերազինվում է հոգեկան առողջության ազգային կենտրոնը, որտեղ վերջին 30-40 տարվա ընթացքում ոչ մի նորոգման աշխատանք կամ բարեփոխում չի իրականացվել: Հատկանշական է, որ Հայաստանում արդեն իսկ գործում է մանկական հոգեբուժական ստացիոնար ծառայություն: Փոխնախարարը վստահեցրել է, որ նախարարի` աշխատանքային խումբ ստեղծելու հրամանը միտված է մինչ օրս առկա բացերը վերհանելուն և դրանց լուծումները գտնելուն: 


Առաջին հանդիպմանն աշխատանքային խմբում հստակեցվել են հետագա ուղղությունները, բաժանվել պարտականությունները և սահմանվել դրանց կատարման ժամկետները:

 

Խմբում ընդգրկված են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ մշտադիտարկման մասնագետներ Մարիետա Թեմուրյանը և Սառա Ղազարյանը։

 

Աղբյուրը՝ moh.am

Դիտումներ՝ 94

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????