Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լրացված։ Ն․ Մալյանը Ա․ Սաքունցի խոսքերը ներկայացրել է համատեքսից դուրս բերված և խեղաթյուրված․ Սաքունցը դատարան է դիմել

August 1, 2022

Նորություններ

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը դատարան 2 հայց է ներկայացրել, որոնցով Նարեկ Մալյանից պահանջում է հերքել իր և կազմակերպության հասցեին հնչեցրած զրպարտությունը և փոխհատուցել արժանապատվությանը պատճառած վնասը 

 

2019 թ․ դեկտեմբերի 7-ին Նարեկ Մալյանը, որը հայտնի է իրավապաշտպաններին թիրախավորելով, իր ֆեյսբուքյան էջում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի մասին սուտ լուրեր է հրապարակել՝ նրա գործունեության վրա ստվեր գցելու, նրա՝ որպես իրավապաշտպանի պատիվն ու արժանապատվությունը հասարակության մոտ արատավորելու և նսեմացնելու նպատակով։ Ն․ Մալյանը Ա․ Սաքունցի՝ տարիներ առաջ տված հարցազրույցից վերցրել է առանձին հատվածներ և ներկայացրել համատեքստից դուրս՝ խեղաթյուրելով խոսքերի բովանդակությունը, դրանով ապատեղեկատվություն տարածել, թե Ա․ Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  գումարներ է ստացել «հողերը վաճառելու նպատակով», և 2020 թ․ 44-օրյա պատերազմի պարտությունը վերագրել է Արթուր Սաքունցին ու ՀՔԱՎ-ին։  Զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջներով Ա․ Սաքունցը 2019 թ․ դեկտեմբերի 19-ին դիմել է դատարան։ Հայցադիմումին ընթացք էր տրվել, սակայն շուրջ 1 տարի գործի քննությունը ձգձգվել է դատավորի ժամանակավոր անաշխատունակության պատճառով և միայն 2022 թ հունվարի 19-ին դատավոր Ա․ Մուշեղյանը որոշել է Նարեկ Մալյանի դեմ Արթուր Սաքունցի հայցը վարույթ ընդունել։ 

 

Գործը քննում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16։00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում։

 

Սա առաջին դեպքը չէ, որ Նարեկ Մալյանը փորձում է զրպարտության միջոցով նսեմացնել իրավապաշտպանների գործունեությունը և ժողովրդավարական արժեքները։ 2021 թ․ փետրվարի 3-ին էլ Ն․ Մալյանը մեկ այլ հարցազրույցում մեղադրել է Ա․ Սաքունցին 44-օրյա պատերազմից հետո ոչ հայրենանպաստ գործունեության մեջ։ Սրա հիման վրա ևս Ա․ Սաքունցը զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջներով հայց է ներկայացրել դատարան։ Այս գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2022 թ․ օգոստոսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում։ 

 

Լրացում։ Օգոստոսի 2-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է հայցվոր կողմի խնդրանքով՝ պատասխանողի ներկայացրած հայցադիմումի պատասխանն ուսումնասիրելու և դիրքորոշում հայտնելու նպատակով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 14։20-ին։

Դիտումներ՝ 120

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????