Գործունեություն | Խաղաղասիրություն | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
Ադրբեջանի կողմից ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերը 3 անգամ հրթիռակոծելու արդյունքում, ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի նախնական տեղեկությունների, վիրավորվել է առնվազն 4, մահացել 1 քաղաքացիական անձ[1]։
Բնակելի երկու շենք շատ լուրջ վնասվել է:
Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ: Լրագրողները չեն տուժել։
Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը կազմում է 14, որից 12-ը ԱՀ/ԼՂ տարածքում, 2-ը՝ ՀՀ:
Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ առավոտյան կրկին հրետակոծվել է ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքը[2]:
Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ՀՀ Վարդենիսի Կութ գյուղում[3] թուրքական արկի լուսանկար է հրապարակել։
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է նաև LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր[4]։
[1] https://armeniasputnik.am/karabah/20201002/24732977/stepanakert-hrtirakocutyun-zoh-viravor.html
[2] https://www.azatutyun.am/a/30871697.html, https://www.azatutyun.am/a/30871730.html
[3] https://www.facebook.com/arcrun/posts/3400942636607987
[4] https://www.facebook.com/arcrun/posts/3401079013261016, https://factor.am/289819.html