Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 9: Կրկնակի հրթիռկոծման է ենթարկվել ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը

October 9, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-21:20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ:

 

Հոկտեմբերի 8-ին ԱՀ/ԼՂ-ի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով տուժել են ՌԴ  քաղաքացի 3 լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ ծանր: Նրանցից 2-ը վիրահատվել են Ստեփանակերտում։

 

Ավելի ուշ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ վիրավոր 3 լրագրողները տեղափոխվել են Երևան։ Նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին: Մյուս 2-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Մոսկվա:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փաստահավաք առաքելության ընթացքում պարզել է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից: Ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է նաև Շուշիի մզկիթի շրջակայքը: Խստագույնս դատապարտելով լրագրողների և եկեղեցու հերթական դիտավորյալ թիրախավորումը Ադրբեջանի կողմից՝ ԱՀ/ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանը դրանք որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ: Պաշտպանը հորդորել է միջազգային իրավապաշտպան կառույցներին համապատասխան գնահատական տալ այդ դեպքին և միջոցներ ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու ուղղությամբ:

 

Հոկտեմբերի 9-ին 17:55-ին, կրկին հրթիռային հարված է հասցվել ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նույն օրն՝ ավելի վաղ՝ ժամը 11:30-ի շրջանում ևս նա  իր էջում տեղեկացրել էր Ստեփանակերտի հրթիռակոծման մասին:

 

Հոկտեմբերի 9-ին տեսաուղերձով միջազգային հանրությանն է դիմել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ԱՀ/ԼՂ-ում շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:

 

Արման Թաթոյանը միաժամանակ անդրադարձել է ԶԼՄ-ներով և հատկապես սոցիալական ցանցերով տարածվող ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչերին, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից:

 

Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր՝ Արցախի/ԼՂ ու Հայաստանի բնակչության նկատմամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումները շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի հանդեպ մեծածավալ ատելության խոսքով:

Դիտումներ՝ 449

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????