Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սահմանադրական  փոփոխությունները  Հայաստանում. քաղաքացիական  հասարակության դիրքորոշումները․ քննարկում՝ փետրվարի 20-ին

February 19, 2020

Մամուլի հաղորդագրություններ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Սահմանադրական  փոփոխությունները  Հայաստանում. քաղաքացիական  հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը:

 

Սա առաջին միջոցառումն է «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ անաչառ կարծիք ձևավորելու և կամքի ազատ արտահայտման հնարավորություն:

 

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 20-ին, ժամը` 14:30-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան)։ Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

 

Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Օրակարգը՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 496

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????