Իրականացման ժամկետը |
2019 թ. հունվարի 1- 2019 թ. դեկտեմբերի 31 |
Ֆինանսավորող կազմակերպությունը | Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան |
Դրամաշնորհի չափը | 210 000 ԱՄՆ դոլար |
Ծրագրի վերջնանպատակն է՝ բարձրացնել խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը ՀՀ-ում:
Ծրագիրն ուղղված է Կազմակերպության ռազմավարության իրականացմանը, մասնավորապես՝ հետևյալ ռազմավարական նպատակների իրականացմանը.
Նպատակ 1. Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և խախտված իրավունքների վերականգնմանը
Նպատակ 2. Նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության բարեփոխմանը, մեխանիզմների արդյունավետությանը և քաղաքացիական վերահսկողության զարգացմանը ՀՀ-ում
Նպատակ 3. Նպաստել մարդու իրավունքների գաղափարի տարածմանը, մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը, իրավապաշտպանական և խաղաղասիրական շարժման ընդլայնմանը ՀՀ-ում և տարածաշրջանում
Ծրագրի խնդիրները
Նպատակ 1. խնդիրներ
Խնդիր 1.1 Ապահովել թիրախ խմբերի ներկայացուցիչների իրավական աջակցությունը
Խնդիր 1.2 Բարելավել և զարգացնել մարդու խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ կազմակերպության կողմից կիրառվող մեթոդները և մեխանիզմները
Նպատակ 2. խնդիրներ
Խնդիր 2.1 Գնահատել թիրախ ոլորտներում պետական ծրագրերի իրականացումը
Խնդիր 2.2 Բացահայտել մարդու իրավունքների վիճակը թիրախ ոլորտներում
Խնդիր 2.3 Բացահայտել մասնակցային ժողովրդավարության վիճակը ընտրական գործընթացների և Տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ գործունեության մշտադիտարկման միջոցով Խնդիր 2.4 Գնահատել և խթանել ՀՀ-ի` որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհդրդի, ԵԱՀԿ-ի անդամ երկրի, ՄԻ բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանց կատարումը
Խնդիր 2.5 Խթանել օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի փոփոխությունը՝ բացահայտված խնդիրների լուծման նպատակով
Խնդիր 2.6 Աջակցել մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտի ձևավորմանը և զարգացմանը
Նպատակ 3. խնդիրներ
Խնդիր 3.1 Բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների, իրավապաշտպանական և խաղաղասիրական գործունեության վերաբերյալ
Խնդիր 3.2 Համագործակցել ակտիվ քաղաքացիների և իրավապաշտպան կառույցների հետ մեջ՝ազգային և միջազգային մակարդակներում
Խնդիր 3.3 Նախաձեռնել և աջակցել տարածաշրջանում խաղաղասիրական նախաձեռնություններին և խթանել մեկուսացված հասարակությունների միջև փոխվստահության և երկխոսության զարգացումը
Ծրագրի շրջանակում իրականացված գործողություններ