Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության շնորհիվ՝ զինծառայողը ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանն ու վաղաժամ զորացրվել

December 10, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Լոռու մարզի Դարպաս գյուղի 18-ամյա բնակիչ Պ.Մ.-ը, որ բանակ էր զորակոչվել  «ռեակտիվ արթրիտ» նախնական ախտորոշմամբ, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվել:

 

Մինչ առողջական խնդիրներով բանակ զորակոչված տղան հայտնվում է Մարտակերտի հոսպիտալում, նրա մայրը՝ Ս.Մ.-ը   դիմում է ՀՔԱՎ գրասենյակ՝ տղայի խախտված իրավունքներն ու արդարությունը վերականգնելու: Տղայի մայրը գտնում է, որ առանց մանրամասն  հետազոտելու նրա առողջական վիճակը, զորակոչային հանձնաժողովի եզրակացությամբ որդին անհիմն զորակոչվել է բանակ՝ ճանաչվելով պիտանի զինծառայությանը սահմանափակումով, մինչդեռ զորակոչի ժամանակ տղան արդեն իսկ ունեցել է առողջական խնդիրներ:  Գրասենյակին ուղղված գրության մեջ նշված է, որ Պ.Մ.-ը շարունակական գանգատներ է ունեցել գոտկաշրջանի և թիակային շրջանի ցավերից, որոնք տարածվել են նաև ստորին վերջույթներում և նա ստիպված է եղել տանը տեղաշարժվել անվասայլակով, դրսում՝ ձեռնափայտով:  

 

Չնայած այս ամենին՝  Պ.Մ.-ին 2019-ի հուլիսին 31-ին զորակոչել են բանակ: Նա ծառայության է անցել ԼՂ Մարտակերտի զորամասերից մեկում: Ուշագրավ է, որ զորակոչվելու հենց հաջորդ օրը՝ օգոստոսի 1-ին նրան տեղափոխել են բուժկետ, 4 օր անց՝ Մարտակերտի հոսպիտալ: Այստեղ  անցել է մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում՝ սեպտեմբերի 12-ին, Պ.Մ-ի մոտ ախտորոշվել են հետևյալ խնդիրները՝ պարբերական հիվանդություն, կրծքային ձև՝ բնորոշ նոպաներով, որոնք, ինչպես պարզվում է՝ ունեն 1 տարվա վաղեմություն: 

 

Վերոնշյալ ախտորոշումից հետո տղան ներկայացվել է Կենտրոնական ռազմական բժշկական հանձաժողովի նիստերի, որը, սակայն,  Պ.Մ.-ի՝ զինծառայությանը պիտանիության վերաբերյալ այդպես էլ որոշում չի կայացրել, նրան չի տրամադրվել նաև կոլխիցին դեղամիջոցը, որը ցուցված է եղել մշտական օգտագործման համար:   

 

ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն՝  առողջական լուրջ խնդիրներով բանակ զորակոչված երիտասարդի՝ զինվորական ծառայությանը պիտանիության օրինականությունը վերանայելու  և համապատասխան դեղորայքով ապահովելու նպատակով:  

 

Արդյունքում՝  Պաշտպանության նախարարությունում տարվում է միջադեպի ուսումնասիրություն՝ պարզելու՝ որքանո՞վ է օրինաչափ եղել առողջական խնդիրներով հանդերձ՝ զորակոչիկին բանակ զորակոչելու գործընթացը:

 

Պատասխան  գրությամբ նախարարությունն իրազեկել է ՀՔԱՎ գրասենյակին, որ համաձայն ուսումնասիրության՝ Պ.Մ.-ը  հոսպիտալացվել է Երևանի կայազորային հոսպիտալ՝ «ձախ ստորին վերջույթի լիմֆոստազ»  ախտորոշմամբ, որից հետո արդեն բազմաթիվ այլ հետազոտություններով նրա մոտ ախտորոշվել է «պարբերական հիվանդություն, հոդային ձև՝ մուտացիոն գենոտիպով, սպլենոմեգալիա, լոկալսպոնդիլիտ, սպոնդիլոարթրիտ»: 

 

Պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը  փորձաքննության արդյունքում տվել է եզրակացություն՝ շարքային Պ.Մ.-ին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու մասին: Եզրակացության մեջ նշված է նաև, որ  հիվանդությունը կապ չունի զինծառայության հետ: 

 

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է բժշկական հանձնաժողովների կողմից ոչ պատշաճ բժշկական զննության իրականացումը: Մինչ զորակոչը համալիր և որակյալ բուժզննություն իրականացնելու արդյունքում՝ հնարավոր կլինի խուսափել առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ անձանց բանակ զորակոչելուց և այնտեղ առողջական վիճակի հետագա բարդացումներից:

Դիտումներ՝ 1306

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????