Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ-ում

March 9, 2021

Նորություններ

ՀՀ Ազգային ժողովի կայէջում նշված է, որ մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ-ում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում կկազմակերպվի:

 

«Անհայտ կորածի մասին» օրենքի նախագիծը ՀՔԱՎ-ը նախաձեռնել է դեռևս ավելի քան 15 տարի առաջ։ 

 

ՀՔԱՎ-ը պետական այլ կառուցների ներկայացուցիչների հետ համատեղ մշակել է նախագիծը, աշխատանքներն ավարտվել են 2011 թվականի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովում՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով:

 

2015-ին՝ երկար ժամանակ նախագծի ընթացքի մասին լուր չունենալուց հետո, ՀՔԱՎ-ը դիմել էր Արդարադատության նախարարություն և ստացել հետևյալ պատասխանը՝ նախարարությունն օրենքի ընդունումը հրատապ չի համարում։



Հիմա, երբ Հայաստանը հերթական անգամ բախվել է հարյուրավոր անհայտ կորածների խնդիրներին, շատ կարևոր է ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ մոտենալ անհայտ կորածների և նրանց ընտանիքների հիմնախնդիրներին, որոնց լուծման և կարգավորման համար անհետաձգելի է  հիմնաքարային օրենքի ընդունումը։

 

Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում ամրագրված չէ անհայտ կորածի իրավական սահմանումը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի մահացածի կարգավիճակի հաստատմանը, որպեսզի հնարավորություն ունենան ստանալու պետության կողմից սահմանված սոցիալական աջակցություն, սակայն անհայտ կորածների խնդիրները չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։

 

«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի  անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում է նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։

 

Պատերազմական գործողությունների ժամանակ գերիների ու անհայտ կորածների հարցով գործում են միջազգային մարդասիրական նորմերը, մասնավորապես՝ Ժնևյան չորս կոնվենցաները և երկու կից արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ հակամարտող կողմերը պետք է ստեղծեն տեղեկատվական բյուրոներ, որոնք պետք է իրենց երկրի անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրեն և փոխանակեն այն միմյանց միջև, տեղեկություններ տրամադրեն անհայտ կորածների հարազատներին։ Այս երկխոսության պահանջը բխում է պետությունների՝ իրենց քաղաքացիների հանդեպ պարտավորությունից։

 

Մանրամասները՝ Անհայտ կորածը չպետք է դատարանի որոշմամբ ճանաչվի մահացած․ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքն ուղղակի անհրաժեշտություն է

Դիտումներ՝ 234

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????