Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը

December 7, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ․ օգոստոսից ի վեր ՀՔԱՎ-ը զինծառայողների հարազատներից ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրենքով նախատեսված հիմնական արձակուրդ չի տրամադրում, ինչպես նաև սահմանված ժամկետից երկար է  պահում մարտական հեթապահությունում։

 

Այս խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և պարտադիր ժամկետային զինծառայողների մարտական հերթապահության հերթափոխի հաճախականությունն ու մարտական հերթապահության կրման ժամկետները վերանայելու պահանջով 2021 թ․ սեպտեմբերի 6-ին և հոկտեմբերի 8-ին ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին։

 

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՊՆ-ն խախտում է զինծառայողների հանգստի իրավունքը՝ նրանց սահմանված ժամկետից երկար պահելով մարտական հերթապահությունում, ինչը կարող է բացասաբար ազդել  զինծառայողների ֆիզիկական եւ հոգեկան առողջության, ֆիզիկական պատրաստվածության և մարտական հերթապահության պատշաճ իրականացման վրա։

 

ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը 2021 թ․ սեպտեմբերի 25-ի  պատասխան գրությամբ հայտնել է, որ հիմնվելով  «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 1-ին ենթակետի պահանջների վրա՝ նպատակահարմար չի համարում տեղեկություն տրամադրել զինծառայողների մարտական հերթապահության հերթափոխի ժամկետների մասին։

 

Ինչ վերաբերում է այն զինծառայողներին, որոնք 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մասնակցել են պատերազմական գործողություններին և մինչ օրս արձակուրդ չեն ստացել, 2021 թ․ նոյեմբերի 29-ի պատասխանում ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պայմաններով։ 

 

Դեռևս 2020 թ․-ի փետրվարի 25-ին Զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցությունից հետո ԶՈՒ–ն անցել է խիստ հակահամաճարակային իրավիճակում գործելու ռեժիմի։ Իսկ արդեն նոր կորոնավիրուսային համավարակի ներթափանցման կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով 2021 թ. հոկտեմբերի 14-ից  մինչև 2022 թ․ հունվարի 16-ը արգելվել են ժամկետային զինծառայողների ազատ արձակումը և ծնողների այցելությունները։

 

Առաջին անգամը չէ, որ պաշտպանության նախարարությունը տեղեկությունների տրամադրման հարցում ցուցաբերում է գաղտնիության բարձր մակարդակ, բայց պետք է ընդգծել, որ  ՀՔԱՎ-ը ՀՀ ՊՆ-ից պահանջում է տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք իրենց բնույթով վերաբերում են հանրային նշանակություն ունեցող տեղեկություներին՝ մարդու իրավունքներին: Բացի դրանից՝ պատասխան գրությամբ  առաջ քաշած պատճառները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից հիմնավորված չեն։

 

Այս մասով պետք է նշենք, որ որոշ զինծառայողներ ենթարկվում են խտրական վերաբերմունքի և  նշված ոչ մի պատճառ չի կարող արդարացնել ՊՆ-ին՝ զինծառայողների հանգստի իրավունքը չապահովելու համար։

Դիտումներ՝ 302

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????