Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ պաշտպանության նախարարության վարքագիծը՝ տեղեկությունների տրամադրման հարցում․ տեղեկանք

October 13, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, իր գործունեության շրջանակներում շարունակելով զբաղվել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությամբ, տեղեկություններ տրամադրելու հարցով պարբերաբար դիմում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։

 

Ներկայացվող տեղեկանքում անդրադառնում ենք ՀՀ ՊՆ-ի վարքագծին՝ մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունների տրամադրման ժամանակ, «Ազգային անվտանգության և տեղեկատվության իրավունքի միջազգային սկզբունքներ»-ի (Ցվանեի սկզբունքներ) համատեքստում:

 

Նշենք, որ իր գործունեության շրջանակներում ՀՔԱՎ-ը ՊՆ-ից պահանջում է տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք իրենց բնույթով վերաբերում են հանրային նշանակություն ունեցող պաշտոնական տեղեկություններին: Ավելին՝ պահանջվող տեղեկություններից և ոչ մեկը, ըստ Ցվանեի սկզբունքների, չի համարվում տնօրինողի կողմից օրինական կարգով հրապարակման ոչ ենթակա:

 

Արձանագրում ենք, որ ՀՀ ՊՆ-ի կողմից տեղեկատվության տրամադրման սահմանափակումը չի բխում միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված հայեցակարգերից։ ՀՔԱՎ-ի կողմից պահանջվող տեղեկություններն իրենց բնույթով պաշտպանության ենթակա մարդու անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չեն, նման տեղեկատվության տրամադրումը վնաս չի պատճառում և չի կարող պատճառել որևէ անձի շահերին, քանի որ դրանք վերաբերում են հանրային նշանակություն ունեցող պաշտոնական տեղեկություններին։

 

Միաժամանակ, արձանագրում ենք, որ նման պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման երաշխավորման համար պետության վերցրած պարտավորությունների բովանդակության հետ։ Մինչդեռ տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը, այսինքն՝ հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է:

 

Վերլուծությունն ամբողջությամբ և բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՔԱՎ-ի ներկայացրած առաջարկները կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 634

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????