Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր՝ 2022 թ․ մայիսի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել լրատվամիջոցներում հրապարակված մեկ տասնյակից ավելի տեսանյութերի հիման վրա, որոնք տեղեկություններ են պարունակում ցուցարարների և բողոքի ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների վերաբերյալ։
Հաղորդման հիմքում հետևյալ հրապարակումներն են՝ «Սա ինչ վայրագություն է». ոստիկանները բռնի ուժով բացեցին Սարյան փողոցը», «Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել անգամ հաշմանդամություն ունեցող քաղաքացու նկատմամբ», Ոստիկանը հարվածում է քաղաքացու գլխին, քարշ տալով հեռացնում փողոցից, «ՊՊԾ պետը ոտքով հարվածել է ընդդիմության ցույցը նկարող օպերատորին», «Ոստիկանության բռնությունները», «Ահազանգ. «Սրանք Սևանի ոստիկանների հետ հավասար քաշքշում են մեզ», «Ոստիկանները բերման են ենթարկում անհնազանդության ակցիաների մասնակիցներին», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՈՒՄ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ», «Ոստիկանի անհարգալից վերաբերմունքը պատգամավորի նկատմամբ», «Սևանի ճանապարհին ցուցարարը գիտակցությունը կորցրել է ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում», «Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ցուցարարների», «Ոստիկաններն առգրավել են քաղաքացիների հեռախոսները` նրանց նույնականացնելու նպատակով. ՄԻՊ», Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին խաղաղ երթի մասնակիցներին (տեսանյութ), Ոստիկանության կողմից առևանգվել են երիտասարդ ՀՅԴ-ականները, Ոստիկանները շարունակում են բռնի ուժ կիրառելով քաղաքացիներին բերման ենթարկել, «Վայրենու, գազանի պես հայհոյում էին, ծեծում, խփում»․ պատգամավորը՝ ոստիկանների հետ միջադեպի մասին, Թողեք, էրեխա ա, ի՞նչ եք անում․ քաղաքացիները՝ կարմիր բերետավորներին, Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին անչափահաս երեխայի, Կարմիրբերետավորը գումար է «թռցրել» ցուցարարի գրպանից․ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, Զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը․ ՄԻՊ, Ոստիկանությունը խախտումներ է թույլ տվել, իսկ հանրային դեմքերի կողմից ոստիկանների գործողությունները ողջունելը դատապարտելի է. ՄԻՊ, Քաշքշուկ սկսվեց «Հրազդան» մարզադաշտի մոտ. փորձեցին բերման ենթարկել պատգամավոր Արամ Վարդևանյանին։
ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է միջոցներ ձեռնարկել հաղորդումներով ներկայացված նյութերով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ հանցագործության մասին 2 հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին։