Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանք․ Նոր Հայաստան՝ նո՞ր ոստիկանություն

January 27, 2022

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021-ին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանքը՝ ԶԼՄ մշտադիտարկման հիման վրա։

 

2021 թ․ ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք։

 

2020 թ․ արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 192 դեպք, 2019 թ՝ 90 դեպք, 2018 թ.՝ 181 դեպք, 2017 թ.՝ 107 դեպք, 2016 թ.` 338 դեպք, 2015 թ.՝ 304 դեպք  (տե՛ս գծապատկեր 1)։ Ըստ այդմ՝ խախտումների թիվը նվազել է 33-ով (17.2%-ով)՝ 2020 թ․-ի համեմատությամբ, աճել 69-ով (43․4%-ով)՝ 2019 թ․-ի համեմատությամբ, նվազել է 22-ով (12․2%-ով)՝ 2018 թ․-ի համեմատությամբ, աճել 52 դեպքով (32.7%-ով) 2017 թ․-ի համեմատությամբ, նվազել 159 դեպքով (47%-ով) 2016 թ․ համեմատությամբ և 145 դեպքով (47.7%-ով)` 2015 թ․-ի համեմատությամբ։ Նշենք, որ եթե 2021 թ-ին խախտումները նախորդ տարվա համեմատ նվազել են ընդամենը 17 տոկոսով, ապա 2019 թ համեմատ դրանք աճել էն 434 տոկոսով։

 

2020 թ. ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի կրկնակի աճ է գրանցվել 2019 թ․ համեմատ և չնչին նվազում 2021 թ․-ին։

 

Այսպիսով՝ 2021 թ․ արձանագրվել է հավաքների ժամանակ  կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 94 դեպք։ 2020 թ․ ցուցանիշի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 17-ով (153%-ով)։ 2019 թ-ի համեմատությամբ աճել է 45-ով (479%-ով), 2018 թ-ի համեմատությամբ նվազել է 40-ով (298%-ով), 2017 թ.-ի ցուցանիշի համեմատ աճել է 57 դեպքով (60.6%-ով), 2016 թ.-ի ցուցանիշի համեմատ նվազել է 69-ով (42.3%-ով), իսկ 2015 թ.-ի ցուցանիշի համեմատ 107-ով (532%-ով)։

 

2021 թ․ արձանագրվել է 51 անհատական բնույթի դեպք։ 2020 թ․ ցուցանիշի համեմատ այս ցուցանիշը նվազել է 30 դեպքով (37%-ով)։ 2019 թ համեմատ այդ ցուցանիշն աճել է 10-ով (19.6%-ով), 2018 թ-ի համեմատ 4 դեպքով (7.9%-ով), 2017 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 19 դեպքով (27.1%-ով), 2016 թ.-ի ցուցանիշի համեմատ՝ 118-ով (70.2%-ով), իսկ 2015 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ՝ 52-ով (50.5%-ով):

 

2021 թ․ արձանագրվել է նաև ընտրությունների համատեքստում ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 14 դեպք:

 

2021 թվականի ընթացքում խախտվել են մարդու հետևյալ 15 իրավունքները․

 

 

Առավել մեծ թվով խախտվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (86 դեպք)՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի կեսից ավելին՝ 54%։ Արձանագրվել է այս իրավունքի խախտման 60 դեպք հավաքների ընթացքում, 21 անհատական բնույթի դեպք և 5 դեպք ընտրությունների համատեքստում։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն նվազել է 22,5%-ով (111 դեպք 2020 թ․-ին)։

 

2019 թ․-ին անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտվել էր 44 դեպքում (դեպքերի 488%), 2018 թ.-ին 76 դեպքում (դեպքերի 42%)։ 2017 թ.-ին գրանցվել է այդ իրավունքի խախտման 16 դեպք (դեպքերի 15%-ը)։ 2016 թ.-ին անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտվել էր 157 դեպքում (ընդհանուր դեպքերի 46.4%-ը), իսկ 2015 թ.-ին՝ 70 դեպքում (ընդհանուր դեպքերի 23%-ը)։

 

Երկրորդ ամենաշատը խախտված իրավունքը խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքն էր։ 2021 թ․ արձանագրվել է խախտման 83 դեպք (ընդհանուր խախտումների 52․2%): 2020 թ․ ընթացքում արձանագրվել է խախտման 101 դեպք՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի 52․6%-ը։  2019 թ․-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 71․3%-ով (29 դեպք):

 

2018 թ-ին խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է 81 դեպքում (դեպքերի 448%): Ընդ որում՝ 73 դեպքն արձանագրվել է 2018 թվականի ապրիլի 7-25-ն ընկած ժամանակահատվածում։ 2017 թվականին այդ իրավունքը խախտվել էր 17 դեպքում (դեպքերի 448%), 2016 թվականին` 121 դեպքում (դեպքերի 358%), իսկ 2015 թվականին` 96 դեպքում (դեպքերի 316%):

 

Առավել հաճախ խախտվել է նաև ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը՝ 68 դեպք (42․8%):

 

2020 թ-ին արձանագրվել է այդ իրավունքի խախտման 84 դեպք (դեպքերի 43,8%), 2019 թ-ին՝ 41 դեպք (դեպքերի 455%)։ 2018 թ-ին ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել էր 84 դեպքում՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի 464%-ը, 2017 թ.-ին՝ 62 դեպքում՝ կազմելով 49.1%-ը։ 2016 թ.-ին ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել էր 141 դեպքում (ընդհանուր դեպքերի 41.7%-ը), իսկ 2015 թ.-ին՝ 37 դեպքում (ընդհանուր դեպքերի 12.2%-ը)։

 

Կարող ենք փաստել, որ առավել հաճախ խախտվող իրավունքների շարքում առաջատարները շարունակում են մնալ անձնական ազատության և անձեռնմխելիության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները։

 

Դեպքերի գերակշիռ մասը, ավանդաբար, գրանցվել է Երևանում (123 դեպք, ընդհանուր խախտումների 77.4%-ը)։

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 698

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????