Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդը» սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու բոլոր 18 համայնքներում

September 23, 2022

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2022թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու բոլոր 18 համայնքների տարածքում:

 

Առաքելությունը 49 շրջիկ խմբերով դիտարկելու է.

 

  • տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտվա նիստի իրականացումը,

  • տեղամասային կենտրոնների մատչելիությունը և կահավորումը,

  • քվեարկության ընթացքը, 

  • բնակավայրերում ընդհանուր իրավիճակը և մասնակից կուսակցությունների / դաշինքների վարքագիծը,

  • տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստը։

 

Ընտրությունները սպասարկող 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է.

 

  • տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը, արձանագրությունների և գրանցամատյանների ուսումնասիրությունը,

  • արդյունքների աղյուսակավորումը,

  • ԸԸՀ-ում այլ ընթացակարգերի պահպանումը և ընդհանուր իրավիճակը։

 

Դաշինքը հանդես է գալու ընտրությունների ընթացքի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններով սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին և 19:00-ին, ինչպես նաև սեպտեմբերի 26-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով:

 

Երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք հետևել մեզ.

Telegram: https://t.me/AnkakhDitord

Facebook: Անկախ դիտորդ - Independent Observer

 

Կապ հաստատելու համար.

Դիտորդական առաքելության խոսնակ Դանիել Իոաննիսյան - 093 742244, danioanis@gmail.com 

Դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Սաքունց -  091 200 971, asakunts@hcav.am

E-mail: independentobserverarm@gmail.com



«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

∼  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

∼   Իրազեկ քաղաքացիների միավորում

∼   Ուղղակի ժողովրդավարություն

∼   Գյումրու առաջընթաց

«Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՔՀԶ ՀԿ

∼   Կանանց իրավունքների տուն

∼   Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ - տեղական ընտրություններ 2022» ծրագրի շրջանակներում:

Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։

Դիտումներ՝ 125

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????