Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կենսաթոշակի անցնելու փաստով աշխատանքից ազատելն անհիմն է և հանդիսանում է խտրական վերաբերմունք ըստ տարիքի

May 5, 2020

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Մեկ տարի առաջ աշխատանքից ազատված բուժքույր Ռիմա Դունամալյանը ՀՔԱՎ-ի իրավական աջակցության արդյունքում դատարանի վճռով կվերականգնվի իր նախկին աշխատանքում և կստանա հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար գումարը։

 

Աշխատանքից ազատված Ռիմա Դունամալյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ-ն ստանձնել է դեռևս 2019 թ․-ից։

 

Շուրջ 13 տարի աշխատելուց հետո՝ 2019-ի հունվարին, բուժքույրը ծանուցում է ստացել գործատուից՝ մարտին աշխատանքից հնարավոր ազատման վերաբերյալ, իսկ արդեն մարտին ազատվել է աշխատանքից՝ կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքով։

 

Իր աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով Ռիմա Դունամալյանը դիմել է ՀՔԱՎ, և արդեն մարտի 27-ին ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը Ռիմա Դունամալյանին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վարձատրելու պահանջով դիմել է դատարան։

 

Հայցադիմումը Ա․ Զալյանը հիմնավորել է նրանով, որ Ռիմա Դունամալյանը տարիքի հիմքով խտրականության է ենթարկվել, նրա մասնագիտական ունակությունները և աշխատունակությունը տարիքով պայմանավորված, չեն նվազել, և գործատուի հիմնավորումը անտրամաբանական է։

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շուրջ մեկ տարի հայցադիմումը քննելուց հետո, չնայած պատասխանողի առարկություններին, 2020 թ․-ի ապրիլի 9-ին վճռել է բավարարել Ռիմա Դունամալյանի հայցը։

 

Բժշկական կենտրոնի տնօրենի՝ Ռիմա Դունամալյանին աշխատանքից ազատելու հրամանը դատարանը անվավեր է ճանաչել և գործատուին պարտավորեցրել է նրան վերականգնել աշխատանքում, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար բժշկական կենտրոնից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար։

 

Դատարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կենսաթոշակի անցնելու հիմքով աշխատանքից ազատելու համար պարտադիր է, որ աշխատանքային պայմանագրում նախատեսված լինի այդ դրույթը, մինչդեռ Ռիմա Դունամալյանի աշխատանքային պայմանագրում այդ դրույթը չկա։

 

Հիմք ընդունելով ահազանգերը, որ բժշկական կենտրոնների աշխատակիցները տարիքի հիմքով կրճատվում են մարզպետարանի հանձնարարությամբ, ՀՔԱՎ-ը նաև հարցում է ուղարկել Լոռու մարզպետ Ա․ Ղուկասյանին և խնդրել է պարզաբանել՝ արդյո՞ք այդ բովանդակությամբ գրություններ ուղարկվել են բժշկական կենտրոններին, և ինչ իրավական հիմքով է դա արվել։

 

Լոռու մարզպետ Ա․ Ղուկասյանը 2019 թ․ մարտի 30-ի պատասխանում պարզաբանել է, որ մասնագիտական աշխատանքային գործունեության որակը բարձացնելու և երիտասարդ կադրերին ներգրավելու նպատակով առողջապահական ընկերություններին առաջարկվել է վերանայել աշխատակազմի տարիքային ցենզը՝ ՀՀ օրենսդրության սահմաններում, բայց չի նշել, թե ինչ իրավական ակտի հիման վրա է դա արվել։

 

 

Մարզպետին ուղղված հաջորդ գրությամբ ՀՔԱՎ-ը հիշեցրել է այն իրավական ակտերի մասին, որոնցով երաշխավորվում են կենսաթոշակի տարիքի հասած աշխատողների իրավունքները և նշել, որ միայն այդ հիմքով աշխատանքային պայմանագրում փոփոխություն անելը, առանց աշխատանքային և մասնագիտական հմտությունների ստուգման, իրավաչափ չէ։ ՀՔԱՎ-ը հորդորել է մարզպետին հետևել օրենսդրության պահանջների պատշաճ կատարմանը մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում և բացառել աշխատողների նկատմամաբ խտրականությունը։

Դիտումներ՝ 1589

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????