Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ռազմավարական դատավարության բուն իմաստը երկարաժամկետ փոփոխության հասնելն է». կայացավ «Ռազմավարական դատավարության դերն արդարադատության համակարգում» խորագրով քննարկում

October 24, 2018

Գործունեություն | Նորություններ | Ռազմավարական գործեր

2018 հոկտեմբերի 23-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության  «Նոր Հայաստան. բարեփոխումների օրակարգը արդարադատության և արդյունավետ կառավարման ոլորտներում» խորագրով հանրային քննարկումների շարքի շրջանակում տեղի ունեցավ «Ռազմավարական դատավարության դերն արդարադատության համակարգում» խորագրով քննարկում:

 

Քննարկմանը ներկայացվեց նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ռազմավարական գործերի երկրորդ վերլուծությունը: Այն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատվերով իրականացրել է իրավաբան-փորձագետ Արա Ղազարյանը:

 

Առաջին հետազոտությունն իրականացվել է 2011թ.-ին:

 

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

 

Ա. Զեյնալյանն իր խոսքում կարևորեց ռազմավարական դատավարությունների դերը, դրանց ունեցած ազդեցությունը իրավունքի զարգացման գործընթացում և դատական պրակտիկայի վրա: Նախարարի պաշտոնակատարը ողջունեց ինչպես ռազմավարական դատավարությունների իրականացումը, այնպես էլ դրանց վերաբերյալ նման քննարկումների կազմակերպումը:

 

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը, խոսելով ռազմավարական դատարավորությունների դերի մասին, նշեց, որ հաճախ, հատկապես պետական մարմիններում, ռազմավարությունը կարծես երկրորդ պլան է մղվում, փորձում են առօրյա խնդիրները լուծել:

 

«Ռազմավարական դատավարության բուն իմաստը երկարաժամկետ փոփոխության հասնելն է. երբ որ մենք գործը նախաձեռնում ենք, ոչ թե նպատակ ենք հետապնդում կոնկրետ գործի արդյունքում ինչ-որ խնդիր լուծելու, այլ դրա արդյունքում ստանալու այնպիսի իրավական գնահատականներ կամ իրավական դիրքորոշումներ, որոնց հիման վրա պետք է հասնել օրենսդրության և պրակտիկայի փոփոխության». իր խոսքում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

 

Նա անդրադարձավ նաև առանձին նախադեպային նշանակության գործերի ու դրանց ունեցած ազդեցությանը, օրենսդրության ու պրակտիկայի խնդիրներին:

 

 

Իրավաբան-փորձագետ Արա Ղազարյանն էլ ներկայացրեց դատական գործերի ռազմավարական նշանակությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 37 դատական գործերի վերլուծության հիման վրա: Նա շեշտեց, որ վերլուծության նպատակը ոչ թե դատավարության բարենպաստ ելքը, այլ օրենսդրության, պրակտիկայի և ամենակարևորը՝ իրավագիտակցության վրա ունեցած ազդեցությունը գնահատելն է եղել:

 

Ռազմավարական դատավարությունների իրենց փորձով կիսվեցին նաև փաստաբան Կարեն Թումանյանն ու «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության փորձագետ, փաստաբան Արաքս Մելքոնյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ռազմավարական գործերի վերլուծությունը ներառում է Կազմակերպության՝ 2011-2017թթ. 37 դատական գործեր: Դրանք դասակարգվել են՝ ըստ հիմնարար իրավունքների և ըստ ունեցած ռազմավարական նշանակության: Ռազմավարական նշանակությունը գնահատելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ, այդ թվում՝ իրավունքի վերաբերյալ էական հարցի արծարծումը, հանրային հետաքրքրությունը գործի նկատմամբ և դատական պրակտիկայի վրա ունեցած ազդեցությունը:

 

Բացի վերլուծությունից՝ հետազոտությունը ներառում է նաև քննարկված բոլոր գործերի նկարագրությունները:

 

Քննարկման տեսանյութը և այլ լուսանկարներ:

 

Տես նաև՝ Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում

 

 

Դիտումներ՝ 1605

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????