ՀՔԱՎ նախագահ Ա․ Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրել է․
Հատուկ հիշեցում որոշ, ոչ բոլոր, այլ որոշ, պաշտոնատար անձանց, որոնց մտածողությունը կարծես թե մթագնվել է գլխապտույտ ուղղահայաց տեղափոխության արդյունքում՝ կամ թթվածնային քաղցի պատճառով, կամ էլ հոգեբանական գերբեռնվածության պատճառով։
Անկախ նշված պատճառներից, եթե մտածողության և վարքագծի այնպիսի կերպարանափոխություն է տեղի ունենում, որ մոռանում են թե ինչ պարտավորություններ են ստանձնել, ապա հիշեցնենք, ու միշտ ենք հիշեցնելու վերցրած պարտավորությունների կատարման համար պատասխանատվության մասին:
Այդ պարտավորությունների կատարման մասին մշտապես ենք հիշեցրել, ահազանգել, ներկայացրել գնահատականներ, զեկույցներ, հայտարարություներ, հրապարակային հնարավոր բոլոր միջոցներով, նաև մինչ հեղափոխությունը՝ պետությունը զավթածներին, և այդ պատճառով տարատեսակ հետապնդումների ու թիրախավորումների էինք ենթարկվում:
Թավշյա հեղափոխության արդյունքում նոր ձևավորված իշխանությունների պարագայում, պարտավորությունների կատարման պատասխանատվությունը ոչ թե կրկնակի կամ եռակի, այլ հազարապատիկ է ավելացել, քանի որ այո ընտրված եք ազատ և արդար ընտրությունների արդյունքում:
Բայց ազատ և արդար ընտրություններով ընտրվելով չի սահմանափակվում լեգիտիմությունը, այլ այն պահպանվում է ընտրվելուց հետո որպես իշխանություն ունեցող պաշտոնատար անձ գործելակերպով, պարտավորությունների կատարման արդյունքներով ու պատասխանատվության գիտակցման մասին վկայող համարժեք բառապաշարի օգտագործման կամ գործելակերպի շնորհիվ:
Նաև, լիազորություններն օրենքով տրված են միմիայն այդ վերցրած պարտավորթյունների կատարման համար, ոչ թե սեփական թերարժեքությունը լրացնելու կամ պատկերացրածը համար:
Դուր է գալիս, թե ոչ / եթե դուր չի գալիս, ապա կարող եք հանգիստ հրաժարվել ու ազատվել զբաղեցրած պաշտոնից/, պետք է գործեք հաշվետու և թափանցիկ և բարեվարք, ու այդ ամենի մասին հիշեցումներից, եթե շատ եք նեղվում, պնդելով, թե ով ենք որ հիշեցում ենք անում կամ իրավունք չունենք հիշեցնել, ապա ասեմ, Դուք չէ, որ պետք է ասեք թե ինչ անենք, այլ այո ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է և իրավունք ունի հիշեցնել Ձեզ Ձեր պարտավորությունների կատարման մասին, անկախ այդ քաղաքացիների կարգավիճակից, ու թե որ կազմակերպության ներկայացուցիչ են կամ ներկայացուցիչ չեն, կամ Ձեր կամ որոշ նախկինների քիմքին համապատասխանում է այդ կազմակերպության անվանումը, թե ոչ: Իսկ փորձել հիշեցումներից պաշտպանվել ընտրվածությամբ, ապա նորից կրկնեմ, ընտրված լինելը ոչ թե պաշտպանիչ վահան է, այլ պարտավորություն, պահանջում է համարձակություն, և վստահություն ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ, ոչ թե այդ արժեքները ոտնատակ անողների հետ, իբր թե կարճաժամկետ ապահովության համար, միևնույն դաշտում գտնվելու վախկոտ պահվածք:
Ուրեմն պարբերաբար հիշեցնելու ենք, որ պարտավոր եք գործել հաշվետու և թափանցիկ, բարեվարք կառավարման սկզբունքներին, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին համապատասխան:
Ազատ և արդար ընտրված իշխանությունն էլ ունի "բնավորություն" ցուցաբերելու ավտորիտար վարքագիծ, եթե չհիշեցնես թե ինչի համար է ընտրվել: Ու պարտավոր չենք ենթադրել, թե հիշում եք:
Հենց նման բառապաշարի օգտագործումն է արդեն վկայում, որ հիշողության կորուստներ լինում են, գուցե և ոչ, մենք ենք սխալվել, թե նույն արժեքներն ենք հիշում: Ոչինչ դա էլ է ուղղելի:
Եվ ևս մեկ կարևոր հանգամանք:
Տարատեսակ, նախկին պետությունը զավթածների ճղճիմ մանիպուլիացիաներին տուրք տալով, փորձել նման տոնով խոսել Ձեր պարտավորությունների կատարման մասին հիշեցնողների ու գործընկերների մասին, նշանակում է այնքան անվստահ լինել սեփական համոզմունքներում, որ չեք կարողանում չդառնալ մանիպուլիացիաների զոհը:
Փույթ չէ: Եթե համոզմունքների վրա հիմնված ու նման ոճով եք նպատակահարմար համարում արտահայտվել, ապա
խնդիր չէ, ուղղակի իմանանք:
Հեղափոխությունը ոչ ոք, այդ թվում Դուք, սեփականաշնորհելու որևէ իրավունք ու հիմքեր չունեք:
Ինչպես հայտնի ֆիմում էր ասվում, «նստել ենք, թե Ալեքսանդր 1-ի, թե Նիկոյալ 1-ի, թե Նիկոլայ 2-րդի օրոք», "նստելուց" ոչ ոք չի զգուշանում կամ խուճապի մատնվում: