Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կառավարության ծրագրում առկա անհստակությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում. Արթուր Սաքունց

February 15, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«ԱԺ քննարկումները, մեր ներկայացրած առաջարկները, կառավարության դիտարկումները տարօրինակ իրավիճակ են ստեղծել»,- «Հոդված 3» ակումբում այսօր հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը`անդրադառնալով կառավարության ծրագրի արդարադատության եւ մարդու իրավունքների հատվածին:

 

Կառավարության ծրագիրը, հիշեցնենք, երեկ ընդունվեց իշխող քաղաքական ուժի խմբակցության կողմից: «Ոչ թե կառավարությունն ասում է, որ մենք ճիշտ չենք ասում այլ ասում է, որ ծրագիրը թույլ է տալիս կամ դրանում կան դրույթներ, որոնք թույլ են տալիս մեր մտահոգությունները հետագայում փարատել` ինչ-որ գործողություններից կամ ռազմավարություններից ելնելով»,- ասաց բանախոսը` հայտարարելով իրենք անցած տարեվերջին արդեն իսկ հրապարակել են իրենց մոտեցումները, որտեղ կային ձեւակերպված խնդիրներ եւ առաջարկվում էին նաեւ դրանց լուծումները: «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս կառավարության ծրագիրը գրվել է հապշտապ: Կարծես թե շտապել են այս ծրագիրը ներկայացնել, որովհետեւ ժամկետներ են սահմանված եղել ԱԺ ներկայացնելու համար։ Մենք ոչ թե ակնկալում էինք Սահմանադրության հոդվածների ամրագրում կամ վերարտադրում, այլ Սահմանադրության հոդվածներից բխող պահանջների իրականացման կոնկրետ ինչ-որ խնդիրներ ու լուծումներ»,- ասաց նա`հավելելով, որ, իր կարծիքով՝ ծրագրի մարդու իրավունքների պաշտպանության հատվածում պետք է ամրագրվեր մարդու իրավունքների ռազմավարություն ունենալու դրույթը, նաեւ պետք է լիներ գնահատական այն մասին, որ նախորդ` իր որակմամբ` «ավտորիտար ժամանակահատվածում», մարդու իրավունքների խախտումները մնացել են անպատիժ։

 

«Սահմանադրության հետ կապված, ի վերջո, մենք ընդունո՞ւմ ենք, որ այդ Սահմանադրությունը խնդիր ունի: Գոնե պետք է գրվեր, որ նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։ Բայց պարզ ասեմ, որ ինձ համար հիմնական խնդիրն իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքն է։ Թվում է, սա մարդու իրավունքների հետ կապ չունի, բայց ունի, քանի որ հիմքն է»,- ասաց Արթուր Սաքունցը` հավելելով, որ իրենց առաջարկած ծրագրերի հետ անգամ ժամանակացույց չեն ամրագրել: Իրենց կբավարարեր անգամ, եթե լիներ հստակ վեկտորի ուղենշում, քանի որ կառավարության ծրագրում առկա անհստակությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում։

 

Քաղհասարակության ներկայացուցիչներին չի բավարարում կառավարության քաղաքական կամքի գոյությունը: «Մենք ուզում ենք, որ այդ քաղաքական կամք ասվածը ամրագրված լինի կառավարության ծրագրում, որ վաղը, մյուս օրը կարողանանք ասել` հարգելի կառավարություն, այստեղ դուք վերցրել եք այս կամ այն պարտավորությունը, որ ես կարողանամ նաեւ չափել: Հակառակ տրամաբանությամբ, մենք կարող ենք ընդհանրապես կառավարության ծրագիր չգրել, ընդամենը նշել, որ կառավարությունն ունի քաղաքական կամք, կամ ոնց որ պատգամավորներից մեկն ասաց` եթե գրած լինեիք անգամ մեկ տող, ես կողմ կլինեի»,- ասաց Արթուր Սաքունցը:

 

aravot.am

aysor.am

Դիտումներ՝ 685

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????