Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արդյո՞ք ԱԱԾ-ից չկա տեղեկատվական և ուղղակի աջակցություն ՀՀԿ-ի կարկառուններին. Արթուր Սաքունց

April 14, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Սերժ Սարգսյանը 1993թ.-ից զբաղեցրել է հետևյալ պաշտոնները. 1993-1995 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ ՀՀ նախագահ։

 

ՀՀ ամբողջ պատմության ընթացքում ներքին քաղաքականության բնագավառում որոշիչ դեր և նշանակություն է ունեցել Ազգային անվտանգության ծառայությունը: 

 

Հարց

 

Այս մեկ տարվա ընթացքում, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի տեղական և ազգային մակարդակի դեմքերը, որոնք իրենց բիզնեսներով նաև իրենց կողմից նշանակված կադրերով սերտաճած են եղել ԱԱԾ-ի հետ, նաև ԱԱԾ-ի առանցքային դեմքերն են իրենց քաղաքական տանիքի միջոցով տիրացել տարատեսակ բիզնեսների, այլևս չունե՞ն այդ կապերը, այլևս չունե՞ն այդ բիզնեսները:

 

Արդյո՞ք ԱԱԾ-ից չկա տեղեկատվական և ուղղակի աջակցություն ՀՀԿ-ի կարկառուններին, խիստ կասկածում եմ:

 

Արդյոք քաղաքական դոսյեները մնում են չօգտագործված թե ներկա , թե նախկին իշխանությունների կողմից: Լյուստրացիան առավել քան անհրաժեշտ է, զտումն առավել քան կենսական նշանակություն ունի:  

 

shabat.am

Դիտումներ՝ 694

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????