Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ՀՀ տարածքում հերթական ապօրինի գործողության մասին hայտարարություն

April 9, 2024

Ընթացիկ հայտարարություններ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին։ Ան․ Շչետինինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։

 

Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։ 

 

Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցնեը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին  առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։

 

Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինինին բռնի տեղափոխումը ՀՀ- սահմանից դուրս։

 

 

09․04․2024 թ․

Դիտումներ՝ 2995

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????