Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հավաքներին կամ գործադուլներին մասնակցելու կամ չմասնակցելու հիմքով աշխատանքից ազատումը բացարձակապես հակաօրինական է․ ձեր իրավունքների պաշտպանության համար կարող եք դիմել ՀՔԱՎ

December 22, 2020

Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական

Հարգելի՛ քաղաքացիներ,

 

սոցիալական ցանցերում և միջնորդավորված ստացվում են ահազանգեր, որ քաղաքացիներին հարկադրում են մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ այլ վայրերում ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաներին և գործադուլին՝ աշխատանքից ազատման սպառնալիքով։

 

Դատապարտելով քաղաքացիների իրավունքների և ազատությունների նկատմամբ նման ոտնձգությունը՝ ուզում ենք հիշեցնել, որ հավաքներին կամ գործադուլներին մասնակցելու կամ չմասնակցելու հիմքով աշխատանքից ազատումը բացարձակապես հակաօրինական է, և դուք ունեք պաշտպանության հնարավորություն։

 

Իրավաբանական աջակցության համար կարող եք դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով

 

Նուշիկ Տեր-Մովսիսյան

☎️094 04 22 68

Սոֆյա Պետրոսյան

☎️077-930-579

Արայիկ Զալյան

☎️077651647 

 

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Իսկ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով գործադուլի մասնակցելուն կամ օրինական գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 

Դիտումներ՝ 142

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????