Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք | Աշխատանքային իրավունքներ | Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավաբանական օգնություն ստանալու իրավունք | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Կյանքի իրավունք | Կրթության իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Սեփականության իրավունք | Սոցիալական ապահովության իրավունք
Այս դժվար ժամանակներում, Խտրականության Կոալիցիայի անդամներն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին են: Մենք հավատում ենք համերաշխության և համախմբվածության ուժին, և մեր անդամներն իրենց աջակցությունն ու օգնությունն են առաջարկում բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։
Ստորև կարող եք տեսնել կազմակերպությունների կողմից առաջարկած աջակցության հնարավորությունները․
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Արցախից բռնի տեղահանված հասարակության առավել խոցելի խմբերի ներկայացուցիչներին տրամադրում է աջակցություն և կազմակերպում վերապատրաստման և վերաինտեգրման ծրագրեր։
✔️ Ժամանակավոր կացարանի տրամադրում․
✔️ Հոգեբանական աջակցություն
✔️ Առողջապահական ծառայություններ․
✔️ Իրավաբանական և փաստաբանական աջակցություն․
✔️ Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ․
✔️ Սննդի փաթեթների տրամադրում
Մանրամասների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://ngngo.net/.../04/humanitarian_support_karabakh_arm/
——————————————————————————————————-----------------------------------------------------------
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բռնի տեղահանված անձանց տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն ։
✔️ Իրավական աջակցությունը, ի թիվս այլ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվությունների, ներառելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի աշխատանքային խմբերում բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը։
Անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը, մեր իրավաբանները կկապվեն ձեզ հետ. https://forms.gle/VzhbczJBwey2PfCF8
✔️ Կարող եք նաև մեզ զանգահարել 077342268 հեռախոսահամարով։
—————————————————————————————-----------------------------------------------------------------------
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն, համագործակցելով Գյումրու համայնքապետարանի հետ, հավաքագրում է պարենային և ոչ պարենային ապրանքներ, որոնք համայնքապետարանը բաժանելու է ինչպես կացարաններում, այնպես էլ Գյումրիում վարձով բնակվող ընտանիքներին։
Կազմակերպությունը նաև մասնագիտական խորհրդատվություն է իրականցնում համայնքային մարմինների համար, որպեսզի կարիքի գնահատումը ճիշտ իրականցվի, ինչը կնպաստի հետագայում հասցեական աջակցություն տրամադրելուն՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց։
Ագաթ ՀԿ-ն նաև մատուցում է նաև հետևյալ ծառայությունները՝
✔️ Հայկական ժեստերի լեզվի դասընթացներ՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար,
✔️ Անկախ կյանքի հմտությունների ուսուցում՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար,
✔️ Փոխօգնություն և փափուկ հմտությունների ուսուցում
Հասցե՝ ք․ Գյումրի, Ջամբուլի 8/5
Մշտապես գործում է թեժ գիծ`+374 77 043 042 տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։
—————————————————————————————-----------------------------------------------------------------------
Կանանց Ռեսուրսային Կենտրոնը շարունակում է ✔️ ԱՆՎՃԱՐ իրավաբանական խորհրդատվություն տրամարդել կանանց:
Արցախից տեղահանված կանայք ու աղջիկները սոցիալական և առողջապահական ոլորտերում հանդիպող խնդիրների դեպքում ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն ստանալու համար կարող են կապվել կազմակերպության հետ 093 94 88 86 հեռախոսահամարով:
Գործում է նաև «Viber» ծառայությունը:
Խորհրդատվությունը կիրականցնի փորձառու իրավաբան Նարինե Գրիգորյանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափերով:
—————————————————————————————-----------------------------------------------------------------------
Փինքը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր Արցախից տեղահանված ԼԳԲՏՔ+ անձանց և հարազատների համար։
✔️ Կազմակերպությունը կարող է ապահովել մարդկանց առաջնային աջակցությունը՝ կեցության, սննդի ու առողջապահական հարցերով։ Հասանելի կլինի նաև ԼԳԲՏՔ+ զգայուն մասնագիտական աջակցությունը և ծառայությունները (սոցիալական աշխատող, հոգեբան, իրավաբան)՝ ներառյալ ուղղորդումները համապատասխան կառույցներին։
Սոցիալական աջակցության հարցով կարող եք կապ հաստատել Փինքի թեժ գծով՝ 033 5220533, կամ գրել կազմակերպության էլ․ հասցեին՝ info@pinkarmenia.org:
—————————————————————————————-----------------------------------------------------------------------
✔️ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Կարևոր է բուժման հասանելիությունն ու դրա շարունակական ապահովումը, այդ իսկ պատճառով, եթե ունեք կամ առաջիկայում կունենաք խնդիրներ կապված ՀՌՎ դեղորայքի հասանելիության հետ, ապա կարող եք կապ հաստատել կազմակերպության հետ 098 663-383 հեռախոսահամարով կամ info@realwrp.org էլ հասցեով։