Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար տարիքային հիմքով միավորներ տրամադրելու իրավակարգավորումները պետք է վերանայվեն՝ բացառելու խտրականությունն ու ապահովելու հավասարության սկզբունքը

January 17, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2020 թվականի հունվարի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանին՝ ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հունիսի 4-ի թիվ 198  հրամանի և 2018 թ. հուլիսի 12-ի թիվ 336-Լ  հրամանի թիվ 3 հավելվածի առնչությամբ:

 

Թիվ 336-Լ հրամանի N 3 հավելվածը սահմանում է այն վավերապայմաններն ու չափորոշիչները, որոնց համաձայն՝ պատժատեսակները փոխարինվում են՝ ելնելով ազատազրկված անձի՝ ըստ տարիքի հավաքած միավորներից:

 

ՀՔԱՎ մտահոգության առարկան ազատազրկված անձի՝ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով  փոխարինելու համար անհրաժեշտ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքում ներառվող տեղեկության գնահատման հիմքում ընկած վավերապայմանների և չափորոշիչների անորոշությունն է:

 

Մասնավորապես՝ այդ չափորոշիչների «գնահատման վավերապայմանները» ներառող տեղեկանքի 5-րդ և 6-րդ կետերում համապատասխանաբար սահմանված են նույնաչափ միավորներ, որոնք տրվում են՝ հանցագործության կատարման պահին և գնահատման ներկա պահին դատապարտյալի տարիքի հիմքով. «տարիքը հանցագործություն կատարելու պահին» չափորոշիչով մինչև 28 տարեկան հասակում հանցագործություն կատարած լինելու դեպքում պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու, կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով  փոխարինելու համար նախատեսվում է 0 միավոր, 28-55 տարեկանի դեպքում՝ 1 միավոր, 55-ից բարձրի դեպքում՝ 2 միավոր:

 

ՀՔԱՎ գրասենյակը, մշտապես պաշտպանելով պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով  փոխարինելու խնդրի հետ առնչվող թիրախ խմբի դատապարտյալների շահերը, առնչվելով վերը հիշատակված իրավակարգավորման հետ, հիմնվելով տարիքային հիմքով և անորոշ իրավական տրամաբանությամբ միավորներ տրամադրելու չափորոշիչների վրա, արձանագրում է ակնհայտ հակառակ մոտեցումներ՝ խտրականության արգելքի, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների կիրառման տեսակետից:  

 

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից (…), տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, 78-րդ հոդվածն էլ սահմանում, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, իսկ 79-րդ հոդվածով՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս՝ օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողներն ու հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

 

Թիվ 336-Լ հրամանի և դրան կից հավելվածների գործնական կիրառության արդյունքում որևէ տրամաբանություն չգտնելուն զուգահեռ՝ ՀՔԱՎ գրասենյակը միաժամանակ արձանագրում է, որ մինչև 28 տարեկան հասակում հանցագործություն կատարած լինելու դեպքում անձին պայմանական վաղաժամկետի կամ պատժի փոխարինման համար 0, իսկ 28-55 տարեկանի դեպքում 1 միավոր տրամադրելով, օրենսդիրն ակնհայտորեն խախտում է տարիքային հիմքով խտրականության սահմանադրական արգելքը: Ինչպես յուրաքանչյուր իրավակարգավորման մեջ, այստեղ ևս թույլատրելի և իրավական մտածողությանը համապատասխանելի են սահմանափակումները կամ որոշակի խմբերի անձանց տրվող արտոնությունները: Այդ ամենը, սակայն, պետք է տեղավորվի օրենքով սահմանված սկզբունքների շրջանակներում՝ տեղիք չտալով տարակարծությունների և մարդու իրավունքների խախտման:

 

Ամփոփելով՝ ՀՔԱՎ գրասենյակը, մասնավորապես առաջարկում է վերանայել 12.07.2018թ. թիվ 336-Լ հրամանի N 3 հավելվածն ու ամբողջությամբ հանել հավելվածի՝ տարիքային հիմքով տրամադրվող միավորների հատվածը՝ 5-րդ և 6-րդ կետերը՝ բացառելու տարիքով պայմանավորված խտրականությունները, անհասկանալի իրավական մեկնաբանությունները և բոլորի համար ապահովելու հավասարություն:

 

Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ միավորներ ձեռք բերելուն միտված այս կետերը հանելուց հետո կառաջանա նաև խնդիր՝ սահմանված նվազագույն 28 միավորը հավաքելու հարցում, առաջարկում ենք միաժամանակ վերանայել և համամասնորեն նվազեցնել ՀՀ արդարադատության նախարարի N 198–Լ հավելվածում սահմանված 28 միավորի շեմը՝  վկայակոչված հավելվածները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, վերջինիս սկզբունքներից բխեցնելու, որևէ խտրականության տեղիք չտալու և բոլորի համար հավասար ու արդարացի պայմաններ ստեղծելու նպատակով:

 

Դիտումներ՝ 1076

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????