Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ

September 10, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու են իրենց տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքներից 3-ում մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ: Դրանցից երկուսում նրանք նաև համայնքի ղեկավար են ընտրելու։

 

 

  • Համամասնական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ներկայացնի տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածու։

  • Յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։

  • Բազմաբնակավայր համայնքներում կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուներ համայնքների առնվազն կեսից։

 

Գյումրի քաղաքը 2-րդ անգամ ընտրելու է համամասնական ավագանի՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված:

 

Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը:

 

Թեկնածու կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է: 

 

Քանի՞ անդամից է բաղկացած լինելու ավագանին, նվազագույնը քանի՞ թեկնածու պիտի առաջադրի կուսակցությունը, քանի՞ բնակավայր պիտի ներկայացնի և ո՞րն է նույն սեռի թեկնածուների առավելագույն հնարավոր թիվը: Այս ամենի մասին թվերով՝ ստորև:

 

 

Դիտումներ՝ 770

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????