ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը 2021 թ․ փետրվարի 9-ին ընտրվել է Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի խորհրդի նախագահ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Կոալիցիայի հիմնադիր անդամներից է։
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։