Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այս նախագծով ասում են՝ կարևոր չէ` ավագանին չընտրեց համայնքի ղեկավար, որոշ ժամանակ հետո կհամոզենք, որ ընտրեն

May 10, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Օրերս Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի նախաձեռնած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն էր։

 

Նախագիծը, ըստ իշխանական պատգամավորների, նպատակ ունի ապահովել համայնքների բնականոն աշխատանքը։ Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախատեսում է, որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, համայնքի բնականոն կառավարումը շարունակվելու նպատակով վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին։ Նրա խոսքով՝ սա վակուումը փակելու համար է։

 

Նշենք, որ օրենքի դրույթներից մեկով նախատեսված է սահմանափակում, որով ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուստի, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամին:

 

Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Որքան հասկացա, իրենք մտածում են, որ սահմանափակվում է ընտրության հնարավորությունը և թե ում նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար: Իմ կարծիքով, այստեղ ավելի հեշտ էր կազմակերպել, որ եթե անձին նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, շատ հանգիստ մարդը կարող էր հրաժարվել մանդատից և իրականացնել ժպ-ի լիազորությունները: Այսինքն եթե նույնիսկ իրենց խմբակցությունից են նշանակում, այդ խմբակցությունը փաստացի մարդ չէր կորցնում, քանի որ մանդատը փոխանցվում է ցուցակի հաջորդ անձին: Այսինքն չկա սահմանափակում, որ անձը ավագանու անդամ է եղել, չի կարող նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար: Շատ անհասկանալի է, թե ինչ կարիք կար դա նախատեսել, եթե կարելի էր ուղղակի պայմանավորվածություն ձեռք բերել, որ մանդատից հրաժարվել նշանակում է … կամ եթե ունեք ժամանակավոր պաշտոնակատարի դեպքում ամեն դեպքում ընտրություններ են լինելու և երկար ժամանակ չի մնալու պաշտոնին»:

 

Ըստ նրա, իրականում խնդիրը նաև այն է, որ այն հոդվածը, որի մեջ ավելացրել են, որ սահմանափակող դրույթները տվյալ դեպքում չեն գործում, այդ դրույթներն ամեն դեպքում չէին գործում, քանի որ սա համամասնական ընտրակարգով ընտրված համայնքների մասին է, իսկ այդ դրույթը միայն մեծամասնականով ընտրվածներին է վերաբերում:

 

«Ես ուղղակի հիշեցնեմ, որ գործող օրենքով համամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարը միաժամանակ համայնքի ավագանու անդամ է: Սա մի բան է, որի մասին ՀԿ-ները շատ են խոսել, թե ինչու համայնքի ղեկավարը չպետք է վայր դնի ավագանու անդամի մանդատը: Ու միշտ եղել է այդ տարանջատումը, որ մեծամասնական ընտրակարգում այսպես է, ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավար, իսկ համամասնական ընտրակարգի դեպքում համայնքի ղեկավարը միաժամանակ ավագանու անդամ է: Եթե միշտ եղել է այդ տարանջատումը, ի՞նչ կարիք կար անցումային դրույթներում ավելացնել, որ այս սահմանափակումը չի վերաբերում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն, եթե ի սկզբանե չէր վերաբերվում»:

 

Վարդինե Գրիգորյանը նաև ընդգծեց, որ եթե չի ընտրվել համայնքի ղեկավար և ենթադրաբար, դրանից հետո լինելու են ընտրություններ, բացարձակ խնդիր չկա, թե ով պետք է լինի ժամանակավոր պատասխանատուն. «Չեմ կարծում, որ դժվար կլիներ, որ այդ մարդը հրաժարվեր մանդատից, մանավանդ, որ դա լինելու էր շատ կարճ ժամանակահատված, մինչև նոր ընտրություններ:  Այսինքն երկու տեսանկյունից է անիմաստ այդ դրույթը:

 

Ինձ թվում է, որ եթե շատ ավելի նույնական լինեին կարգավորումները համամասնականի և մեծամասնականի համար, շատ ավելի լավ կլիներ: Մենք այս առումով որոշակի առաջարկներ արել ենք, հույս ունեմ՝ ընտրական օրենսգրքի նոր փաթեթում դրանք կլինեն»,-ասաց նա:

 

«Եթե չի ընտրվել համայնքի ղեկավար, և պիտի լինեն նոր ընտրություններ, և այդ միջանկյալ ժամանակահատվածում, օրինակ, պետք է ժպ նշանակեն ավագանու անդամին, դրանից հետո ի՞նչ է լինելու, նորից ընտրելու են համայնքի ղեկավար, թե նոր ընտրություններ են անպայման լինելու: Այսինքն չի ստացվո՞ւմ, որ համայնքի ավագանու ղեկավարի թեկնածուն, որին ուզում էին տեսնել այդ պաշտոնում, բայց չընտրվեց, իրենք նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, ու հետո ապահովեն, որ ընտրվի: Այստեղ սխալ բան է ստացվում, նույնիսկ եթե չեն ընտրել, պարտադրվում է, որ ինքը լինի համայնքի ղեկավար: Միակ տարբերակը, որ մտածում եմ, այն է, որ մարդը զուգահեռաբար լինի և ավագանու անդամ, և ժամանակավոր պաշտոնակատար, և հնարավորություն ունենա դառնալ համայնքի ղեկավար առանց ընտրության: Այսինքն ասում են՝ կարևոր չէ, որ ավագանին չընտրեց, մենք որոշ ժամանակ հետո կհամոզենք, որ ընտրեն: Այսինքն հնարավոր է, որ նպատակը դա է»,-ասաց Վարդինե Գրիգորյանը:

1in.am 

Դիտումներ՝ 89

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????