Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ

October 9, 2023

Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Աշխատանքային իրավունքներ | Առողջության պաշտպանվածության իրավունք | Բնակարանի անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավաբանական օգնություն ստանալու իրավունք | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Կյանքի իրավունք | Կրթության իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Սեփականության իրավունք | Սոցիալական ապահովության իրավունք

2023թ․ հոկտեմբերի 5-ին Երևանի ավագանին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգոմ Երևանի ավագանու կանոնակարգի փոփոխության ընդունումն էր։ Նիստի ընթացքում զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնում է, որ համայնքի ղեկավարի ընտրության համար ավագանու նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։

 

Նիստի մասին տեղեկատվությունը տեղադրվել է միայն երեկ, մինչդեռ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանում է, որ հերթական նիստի մասին տեղեկատվությունը պիտի հրապարակվի առնվազն 1 շաբաթ առաջ (Հոդված 28), իսկ արտահերթ նիստ նախաձեռնելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում (Հոդված 30)։

 

Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը փոխելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ գործող կանոնակարգը չի արտացոլում ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության կարգը, որը սահմանվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով։

 

ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ավագանու կողմից համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկությամբ, քվեաթերթիկների միջոցով։ Այս կարգավորումը տարակուսելի է թվում ավագանու անդամներին և Երևանի ավագանու նիստում առաջարկվեց Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել քվեաթերթիկներից հրաժարվելու առաջարկը:

 

Հաշվի առնելով, որ Անկախ դիտորդ դաշինքը համայնքի ղեկավարի ընտրության գործող կարգի ջատագովներից է, հարկ ենք համարում պարզաբանել քվեաթերթիկներ կիրառելու կարևորությունն այս հարցում․

 

Ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրությունը համամասնական ընտրակարգի ամենազգայուն թեմաներից մեկն է դարձել։ 2016թ․ կիրառված փակ քվեարկության արդյունքում Վանաձոր համայնքում համայնքի ղեկավարի ընտրությունը քաղաքական ճգնաժամի առիթ է դարձել։ Բաց քվեարկությունը միտված է չեզոքացնելու գաղտնի ճնշումների գործիքակազմը, որը կարող է փաստացի հանգեցնել իրավիճակի, երբ համայնքի բնակիչները չգիտեն, թե ովքեր և ինչպես են ձևավորում իրենց տեղական ինքնակառավարման մարմինները։ Միաժամանակ, քվեարկությունը պիտի իրականացվի քվեաթերթիկներով, որպեսզի վավերականության ստուգումը պայմանավորված չլինի ավագանու նիստի տեսանկարահանման կամ ուղիղ հեռարձակման հնարավորությամբ:

 

Քվեաթերթիկների առկայությունը կարևոր է թե՛ ավագանու անդամի կողմից հստակորեն ինքնուրույն քվեարկություն կատարելու, թե՛ դրա արձանագրման ու հետագա հաստատման համար։ Այս մոտեցումը պիտի լինի նույնական բոլոր համայնքներում, իսկ տարբերակված մոտեցումը Երևանում և մյուս համայնքներում ընդունելի չէ։

 

Միաժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 68-րդ հոդվածը համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու և դրա արդյունքում համայնքի նոր ղեկավար ընտրելու գործընթացի համար սահմանում է գաղտնի քվեարկություն։ Սա փաստացի ՀԱԿԱՍՈՒՄ է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142․2 հոդվածին, որը սահմանում է միայն համայնքի ղեկավարի բաց քվեարկությունը և բացառություն չի նախատեսում։

 

Անկախ դիտորդը դեռ ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման արդյունքները և հանդես կգա լրացուցիչ առաջարկություններով, այդ թվում համամասնական ընտրակարգում  համայնքի ղեկավարի ընտրության կարգավորումները բարելավելու և նույնականացնելու վերաբերյալ:

Դիտումներ՝ 255

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????