Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ Ավագանի» նախաձեռնության հայտարարությունը

February 18, 2020

Համատեղ | Հայտարարություններ

Ըստ մամուլում շրջանառվող և քննարկումների ժամանակ պետական պաշտոնյաների հայտարարությունների` քննարկվող `Տեղական ինքնակառավարման համակարգի ընտրակարգում նախատեսվող փոփոխություններում ՏԻՄ-երը պետք է ձևավորվեին համայնքներում իրականացվելիք համամասնական ընտրությունների միջոցով։ Նախնական տեղեկություններով առաջարկվում էր, որ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու իրավունք ունենային կուսակցությունները և համայնքային նախաձեռնող խմբերը, ինչը համայնքային քննարկումների ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՏԻ ոլորտի փորձագետների կողմից ողջունվում էր։

 

Սակայն վերջերս տեղեկացել ենք, որ հետագա քննարկումների ընթացքում նախաձեռնող խմբերի մասնակցությունը` ՏԻՄ-երի համամասնական ընտրահամակարգում, հանվել է քննարկումների օրակարգից՝ ապագա օրինագծում այդ հնարավորությունը թողնելով միայն կուսակցություններին։

 

Տարիներ շարունակ ՏԻ համակարգը գործել է թերացումներով՝ մասնավորապես ավագանու ինստիտուտի չկայացած լինելու պատճառով։

 

Ավագանու ինստիտուտի չկայանալու պատճառներից մեկն այն է, որ համայնքում ակտիվ, համայնքահեն և հանրային գործունեություն իրականացնող անձինք անարդար ընտրությունների պարագայում մեծամասամբ դուրս էին մնում գործընթացներից և դժվարությամբ էին հայտնվում ավագանու կազմում։

 

Այն համայնքներում, որտեղ ավագանու կազմում հաջողվում էր ընդգրկվել հանրային ակտիվ գործունեություն իրականացնող անձi, ավագանու ինստիտուտը համեմատաբար գործում էր (առկա են հաջողված օրինակներ)։

 

Այսօր Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում կան քաղաքացիներ, ովքեր ակտիվ համայնքահեն գործունեություն են ծավալում՝ միաժամանակ ցանկություն չունենալով անդամագրվել կամ ասոցացվել որևէ կուսակցության հետ՝ ելնելով տարբեր պատճառներից։

 

Կարևորագույն հանգամանքներից է նաև այն, որ կուսակցությունները և նրանց տարածքային կազմակերպությունները դեռևս ունեն կայանալու և գաղափարահեն գործունեություն ծավալելու խնդիր։

 

Նշենք նաև, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում համայնքներում հեղափոխության մասնակիցների մեծամասնությունը եղել են անկուսակցական, ապաքաղաքական մարդիկ, ովքեր նաև հեղափոխությունից հետո շարունակում են մնալ անկուսակցական և ծավալում են հասարակական գործունեություն։

 

Համամասնական ընտրակարգով միայն կուսակցություններին մասնակցելու հնարավորություն տալու պարագայում համայնքները մեծապես կզրկվեն ակտիվ, համայքնահեն, իրավապաշտպան, ժողովրդավար գործունեություն իրականացնող ավագանու անդամներ ունենալու հեռանկարից, ինչը բացասաբար կանդրադառնա համայնքների զարգացման ու ավագանու ինստիտուտի կայացման վրա։

 

Տեղական իշխանությունների լիակատար կուսակցականացումը կհանգեցնի համայնքների ՏԻՄ մեկուսացմանը համայնքահեն և այլ շրջանակներից։



Բացի դրանից` Տեղական ինքնակառավարման վերաբերյալ միջազգային փաստաթղթերում ամրագրված է համայնքներում բնակվող փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցության իրավունքը՝ համայնքային ընտրություններում, որոնք կզրկվեն առաջադրվելու իրավունքից՝ միայն կուսակացական ցուցակներով համամասնական ընտրակարգով ավագանու ընտրության դեպքում: Այսպիսով՝ կխախտվի նշված անձանց ավագանու ընտրություններին առաջադրվելու և ընտրվելու իրավունքը, քանի որ կուսակցություններին կարող են անդամագրվել միայն ՀՀ քաղաքացիները։

 

Հաշվի առնելով այն, որ դեռևս նախագիծը պատրաստ չէ և չի ուղարկվել ԱԺ քննարկման, կոչ ենք անում ընտրակարգի մշակման աշխատանքներում ներգրավված մասնագետներին, պետական ծառայողներին և պաշտոնատար անձանց զերծ մնալ շտապողականությունից և սկսել համայնքային ակտիվ և նախաձեռնող խմբերի հետ լայն քննարկումների շարք։

 

«Անկախ Ավագանի» նախաձեռնությունը պատրաստ է օգնել քննարկումների կազմակերպման և քաղաքացիների ներգրավման հարցերում, ինչպես նաև պատրաստ է բաց և թափանցիկ երկխոսություն սկսելու համար։

 

Նախաձեռնող խմբերը պետք է մասնակցեն ընտրություններին համամասնական ընտրակարգով։

 

Ոչ՝ ՏԻՄ-երի լիակատար կուսակցականացմանը։

 

Հայտարարությունը բաց է անհատների և կազմակերպությունների միանալու համար

Հայտարարությանը միացել են

  1. Սերգեյ Դարբինյան, քաղաքացիական ակտիվիստ , ՀՀ  Լոռու մարզ, գյուղ Կուրթան
  2. Գեղեցիկ Գուլակյան, «Պրոգրես»  ՀԿ, ՀՀ Տավուշի մարզ, ք․ Իջևան
  3. Օլեգ Դուլգարյան,  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ, ՀՀ Լոռու մարզ, ք․ Ալավերդի
  4. Անահիտ Գևորգյան, « Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի
  5. Սյուզաննա Ավետիսյան, «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ, ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք․ Ջերմուկ
  6. Վահե Խաչիկյան, երիտասարդական աշախատող, ՀՀ Լոռու մարզ, գյուղ Կուրթան
  7. Արթուր Վարդազարյան, « Նոր Հորիզոններ» ՀԿ, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս
  8. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր
  9. Վահան Մովսիսյան, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ, ՀՀ ք․ Երևան
  10. Նարեկ Թութխալյան, « Համայնքը և երիտասարդները» երիտասարդական ՀԿ, ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին
  11. Արփինե Հակոբյան, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ , ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր
  12. Տիգրան Ավագյան, «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ , ք․ Երևան
  13. Շուշանիկ Սահակյան, «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ, ՀՀ Տավուշի մարզ, Դիլիջան խոշորացված համայնք
  14. Արմեն Մկրտչյան,  Գորիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Քարահունջ
  15. Էդգար Քոչարյան, քաղաքացիական ակտիվիստ,  ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ
  16. Լեռնիկ Ճիճիլյան, ՀՀ Լոռու մարզ,  Ախթալա խոշորացված համայնք
  17. Անուշ Ասլանյան, « Հավասար իրավունքներ, հնարավորություններ» ՀԿ նախագահ, ՀՀ Լոռու մարզ, գյուղ «Դարպաս
  18. Վազգեն Մելքոնյան, քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ Լոռու մարզ, Թումանյան խոշորացված համայնք
  19. Աբրահամ Արտաշեսյան, Տեղական ինքնակառավարման փորձագետ, ՀՀ ք․ Երևան
  20. Ազատ Հովհաննիսյան, քաղաքացիական ակտիվիստ , ՀՀ Արագածոտնի մարզ, գ․ Արագած
  21. Վահրամ Այվազյան, քաղաքացիական ակտիվիս,  ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ
  22. Արթուր Ղազարյան,  « Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, ՀՀ Տավուշի մարզ, ք․ Դիլիջան
  23. Ժիրայր Ջանջուղազյան, ՀՀ Լոռու մարզ, ք․ Ստեփանավան,
  24. Արտուշ Խաչատրյան, «Համայնքի Զարկերակ» ՀԿ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ
  25. Լուսինե Սարգսյան, լրագրող՝ ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր
  26. Գևորգ Ասլանյան, ՀՀ Լոռու մարզ, ք․ Ալավերդի
  27. Լևոն Գալստյան, աշխարհագետ,  բնապահպան, ՀՀ ք․ Երևան
  28. Մարիաննա Պեպանյան, ակտիվ քաղաքացի, ՀՀ Լոռու մարզ, ք․ Ալավերդի
  29. Մանան Մխիթարյան, « Մարտունու համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի
  30. Հերմինե Դիլանչյան, «ՏԱՐՈՆ» երիտասարդաան զարգացման ՀԿ, ՀՀ Սյունքի մարզ, գյուղ Ներքին Խնձորեսք
  31. Գրիգոր Ջանիկյան, « Երիտասարդները  հանուն փոփոխության» ՀԿ նախագահ, ՀՀ ք․ Երևան
  32. Արփինե Երիցյան, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ, ՀՀ Տավուշի մարզ, ք․ Իջևան
  33. Լիլիթ Հաջաթյան, հասարակական ակտիվիստ, ՀՀ Շիրակի մարզ,ք․ Արթիկ
  34. Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ, ՀՀ Լոռու մարզ,ք․ Սպիտակ
  35. Նվարդ Խաչատյան, « Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի
  36. Էլբերտ Վարոսյան, քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ Լոռու մարզ, Օձուն խոշորացված համայնք, գյուղ Հագվի
  37. Սամվել Պապինյան, քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ Լոռու մարզ, ք․ Ալավերդի
  38. Նարեկ Օրդյան,  Գորիս խոշորացված  համայնքի ավագանու անդամ , ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Վերիշեն
  39. Գարիկ Գևորգյան, Գորիս խոշորացված համայնքի ավագանու անդամ,  ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս
  40. Ժաննա Բարսեղյան,  ուսուցիչ, ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Շինուհայր
  41. Սուսաննա Մատինյան, «Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ, ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր
  42. Նարե Հայրապետյան, «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն»  ՀԿ, ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Հրազդան
  43. Մելսիդա Կիկոյան, «Մարդկային կապիտալի զարգացման կենտրոն» ՀԿ, ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ
  44. Մանուշ Մարալչյան, «Երիտասարդ Տավուշ» ՀԿ, ՀՀ Տավուշի մարզ, ք․ Իջևան
  45. Կամո Ղարագոզյան, ՀՀ Լոռու մարզ, Ախթալա խոշորացված համայնք, գյուղ Մեծ Այրում
  46. Արսեն Աբրահամյան, Տեղական  ինքնակառավարման փորձագետ, ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ
  47. Մարինե Եգորյան, «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ, ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Հրազդան
  48. Շուշանիկ Միսկարյան, ուսանող, լրագրող, ՀՀ Լոռու մարզ, Թումանյան խոշորացված համայնք
  49. Դավիթ Կիկոյան, «Մարդկային կապիտալի զարգացման կենտրոն» ՀԿ անդամ, ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ
  50. Լուսինե Երիցյան, Երիտասարդական նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ
  51. Էմմա Սարգսյան, Երիտասարդական նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Գեղաձոր
  52.  Նարեկ Բոցինյան, "Առաջընթաց" երիտասարդական ՀԿ, ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ
  53.  Նարինե Մաթևոսյան, "Մեդիաակումբ" քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ , ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր
  54. Եղիազար Դավթյան, ավագանու նախկին անդամ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի
  55.  Ալբերտ Հարոյան, «Էկոպոլիսի» բնապահպանական կենտրոն համայնքային զարգացման և անվտանգության համար ՀԿ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան
  56.  Անի Պապյան, քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ Տավուշի մարզ, ք․ Դիլիջան
  57. Նելլի Գրիգորյան, "Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ" ՀԿ, ՀՀ ք․ Երևան
  58. Արարատ Գևորգյան,"Երիտասարդական դաշինք" ՀԿ, Այգեհովիտ համայնի ավագանու անդամ, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտ համայնք
  59. Արթուր Մելքոնյան, Սևան համայնքի ավագանու անդամ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք
  60. Արմինե Պողոսյան, "Լույսի Կանչ" սոցիալ-կրթական ՀԿ, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Գայ
  61. Նազիկ Չոբանյան,  ՀՀ Լոռու մարզ,ք․ Սպիտակ
Դիտումներ՝ 1026

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????