Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խոշորացված համայնքների բոլոր ավագանիների և ղեկավարների լիազորությունների դադարեցումը պիտի իրականացվի օրենքի տառին համապատասխան և միևնույն սկզբունքով․ «Անկախ դիտորդ» դաշինք

October 12, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Անկախ դիտորդ դաշինքը երեկ հրապարակել էր տեղեկատվություն, որ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում խոշորացված բոլոր համայնքներում ՏԻՄ օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների դրույթների համաձայն դադարեցվում են համայնքների ավագանիների և ղեկավարների լիազորությունները։

Այսօր արդեն մի շարք համայնքներում ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հստակ չէ, սակայն թե արդյոք այդ համայնքների բոլոր բնակավայրերի ղեկավարներն ու ավագանիներն իրազեկված են իրենց լիազորությունների դադարեցման մասին:

Ըստ էության՝ խոշորացված համայնքների բնակավայրերի մի մասի ղեկավարների լիազորությունները դադարեցնելը, միաժամանակ մյուսներինը պահպանելը տարբերակված և կամայական մոտեցում է, ինչն ամենևին չի նպաստում համայնքների խոշորացման և տեղական ինքնակառավարման նոր մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը։

Գտնում ենք, որ․

1️⃣ խոշորացված համայնքների բոլոր ավագանիների և ղեկավարների լիազորությունների դադարեցումը պիտի իրականացվի օրենքի տառին համապատասխան և միևնույն սկզբունքով։

2️⃣ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տեղեկատվություն հրապարակվի, թե արդյոք համապատասխան համայնքապետարանների աշխատակիցները պատշաճ ծանուցվել են իրենց հետ աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների և հիմքերի վերաբերյալ։

3️⃣ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է հստակ և ամբողջական իրազեկում հրապարակվի, թե ինչպես է կազմակերպվելու և իրականացվելու այդ համայնքներում գույքի և գործառույթների հանձնում/ընդունումը։

4️⃣ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առավել լայն իրազեկում իրականացնեն նոր ընտրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ հենց գործող ՏԻՄ մարմինների շրջանում։

 

Անկախ դիտորդ հասարակական դաշինք՝ ի դեմս

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

Դիտումներ՝ 186

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????