Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հիմա ինչ կիրառվում է և ներկայացվում, դա վեթինգ չէ». Արթուր Սաքունց

June 2, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Դատավորների, ինչու ոչ նաև դատախազների գույքի ստուգումը պետք է լինի առանց ժամանակի սահմանափակման, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չունի այդ լծակը, այս հանձնաժողովը չպետք է ունենա ժամանակային սահմանափակում, դա խնդիր է»,-«Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպված «Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս» թեմայով քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը վստահեցրեց՝ իրենց գործողությունների տրամաբանությունը և հայտարարությունները համապատասխանում են իրար: Այնուհետև մանրամասնեց. «Նախատեսել ենք մի շարք գործիքներ, որոնք դատական համակարգին թույլ են տալիս մաքրվել ներսից: Ստեղծվելու են հանձնաժողովներ, որոնք ունենալու են իրենց գործառույթները: Լինելու է գնահատման հանձնաժողով, որը ստուգելու է դատավարական իրավական ակտերը և վարքագծի հետ կապված գործողություններ: Նա հնարավորություն է ունենալու հաղորդում ներկայացնել էթիկայի և կարգապահական հանձնաժողովին, որ կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սկսվի: Հնարավորություն է ընձեռնվելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ստուգելու դատավորների գույքային դրությունը, նրանց հայտարարագրերի և փաստացի գույքի հարաբերակցությունը և ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ունի հանձնաժողովը: Այսինքն՝ ստեղծվել է այնպիսի մոդել, որը հնարավորություն է տալիս կոնկրետ դատավորի կոնկրետ գործողությունների արդյունքում ենթարկել պատասխանատվության: Նախարարի տեղակալը նշեց, որ ներկայիս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անել այն, ինչ նախատեսված է դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի փաթեթով: Այնուհետև վստահեցրեց՝ դատավորներին հանելով հանրության վստահության բարձրացում չենք կարող ապահովել և ասաց՝ պետք է մտածել նաև այնպիսի կադրեր ներմուծելու մասին, որոնք դատական իշխանության հեղինակությունը կբարձրացնեն: Կարդացեք նաև «Կորոնավիուսի մասին կեղծ լուրերը մարդ են սպանում, կեղծ լուրերը վիճակն ավելի են վատթարացնում» «Ինչպե՞ս կարող ենք համակերպվել, որ մարդիկ կարող են մահանան առանց պատշաճ բուժօգնություն ստանալու» Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին. «Ոչ, հարգելի դատարան» Հիշեցնենք՝ մի շարք ՀԿ-ներ վեթինգի հետ կապված առաջարկությունների փաթեթ են ներկայացրել:

 

Արթուր Սաքունցը վստահեցրեց՝ հիմա ինչ կիրառվում է և ներկայացվում, դա վեթինգ չէ ու մանրամասնեց. «Դատաիրավական համակարգը և ընդհանրապես պետական ապարատը զտելու, այն մարդկանցից, որոնք մասնակից են եղել և ջանքեր են գործադրել պետության զավթման գործողություններում դրանցից ազատվելու հարցը օրակարգում դրվել է հեղափոխության առաջին իսկ օրերից: Կար այդ ընկալումը, որ հեղափոխական իշխանության և ՀԿ-ների միջև այս առումով կա լիակատար փոխըմբռնում: Բայց այն, ինչ հիմա կիրառվում է, ներկայացվում է, դա վեթինգ չէ»: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը նշեց. «Սրանք կոսմետիկ փոփոխություններ են: Նախ` գնահատման հանձնաժողովն ուսումնասիրելու է դատավորների վարքը և նաև որոշումների կայացումը՝ պատճառաբանվածության տեսանկյունից: Սա դատավորների անկախության խնդիր է: Կարգապահական պատասխանատվության հիմքերը չեն հստակեցվել: Կա շահերի բախման խնդիր՝ հատկապես հանձնաժողովների կազմի հետ կապված կան մտահոգություններ: Բարեվարքության այն ստուգումը, որն իրականացվելու է, շատ թերի է: Կոռուպցիայի կանխարգելման օրենքն ընդամենը չորս ոլորտ է ներառում: Կարևոր է նաև գործիքակազմը, թե ինչպես է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկություններ ստանալու, դրանք ստուգելու»: Նա նշեց, որ ինքնամաքրմամբ համակարգային խնդիր լուծել չենք կարող: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի համոզմամբ՝ այն խնդիրները, որոնց մասին խոսում ենք, ավելի խորքային պատճառներ ունեն: Նա ցավով նշեց, որ սա այդ խնդիրները լուծելու համար այն մոտեցումը չէ, որն ակնկալում էին ու ասաց. «Եթե խոսում ենք երկրում դատաիրավական բարեփոխումների մասին, այն ոչ մի կոպեկ չարժի այն, եթե լուրջ հարցեր հաշվի չեն առնում»:

aravot.am

Դիտումներ՝ 265

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????