Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի նյութերի արտահոսքի, Վահան Արծրունու հայտարարության ու կորոնավիրուսից մահացած 220 քաղաքացիների համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ: Ամ

June 10, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի նյութերի արտահոսքի, Վահան Արծրունու հայտարարության ու կորոնավիրուսից մահացած 220 քաղաքացիների համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ:

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցն անդրադառնալով հասարակական գործիչ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառմանը, որ 1-ին կլինիկական հիվանդանոցը պատրաստ սպասել է, բայց այդ հիվանդանոցը չեն ընդգրկել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ տնօրինության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, Արթուր Սաքունցն ասաց, որ կառավարությունը սխալ է վարվել, երբ հենց սկզբից էլ չի ներգրավել մասնագետներին ու նրանց մասնակից չի դարձրել վարակի դեմ պայքարի գործընթացներին՝ անկախ այդ մասնագետների ունեցած քաղաքական հայացքներից:

 

Սաքունցի խոսքով, չորս հիմնական սկզբունք կար, որով պիտի առաջնորդվեր կառավարությունը վարակի դեմ պայքարի գործում, սակայն թերացել է: Ըստ նրա, թեստավորման քանակն անբավարար է եղել եւ Հայաստանում չեն ապահովել թեստավորման նվազագույն քանակը, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ թեստերի քանակից կախված վարակակիրների թիվը փոփոխվում է. «Այս պահին անհասկանալի է պետության հայեցակարգը կորոնավիրուսի հաղթահարման համար, 220 մահը լուրջ պատասխանատվություն է, պետք է հիմնավորվի, որ ամեն դեպքով բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերվել է, թե ոչ»:

 

Արթուր Սաքունցը գտնում է , որ ինքնամեկուսացման գործընթացն էլ պատշաճ չի կազմակերպվել, որը պետք է առնվազն մեկ ամիս տեւեր: Բացի այդ առողջապահական համակարգը նախապես չի հարմարեցվել ու նախապատրաստվել առողջական լուրջ խնդիրներով մարդկանց սպասարկելու համար: Մյուս բաղադրիչն էլ, ըստ Սաքունցի, սոցիալ-տնտեսական գործունեություն իրականացնողների խնդիրներին լուծում տալն էր, ինչը եղել է, բայց ոչ արդյունավետ:

 

aravot.am

Դիտումներ՝ 417

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????