Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսաստանի կողմից նման պահանջները չպետք է կատարվեն. ՌԴ-ն այլեւս իրավական պետություն չէ. Արթուր Սաքունց \

March 6, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

Ռուսաստանի ոչ մի քաղաքացի, որը ՌԴ-ից փախուստի է դիմել եւ որպես ապաստան երկիր ընտրել է Հայաստանը, չի արտահանձնվել ՀՀ իշխանությունների կողմից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Արտահանձնելու փորձ չի արվել, չկա այդպիսի գոնե մեկ փաստ: Միակ փաստը Դմիտրի Սեդրակովի դեպքն էր, որը մեկ վայրկյան անգամ չի գտնվել ՀՀ իրավապահ մարմինների անմիջական հսկողության ներքո: Սեդրակովին Զվարթնոց օդանավակայանից ապօրինաբար անազատության մեջ են վերցրել, առեւանգել եւ տեղափոխել ՌԴ ռազմական բազա, Գյումրի: Մեկ այլ դեպք չկա, որ ՀՀ կողմից արտահանձնում տեղի ունեցած լինի»,- վստահեցրեց իրավապաշտպանը:


 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, ժամը 1.40-ին, Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 27-ամյա Արտյոմ Ժ.-ին:

 

Նա 2023 թ. ապրիլի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի (Դասալքությունը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/03/04/1403991/


Դիտումներ՝ 119

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????