Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու հիմնավորումները շատ նեղ են․ պետք է ընդլայնվեն»․ Արթուր Սաքունց

July 22, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Oրենսդրական մակարդակում, թե´ դատախազության մասին օրենքով, թե´ քննչական մարմինների վերաբերյալ օրենսդրությամբ՝ ընդհանրապես հանրային ծառայողների ճյուղային օրենսդրություններում շահերի բախման՝ հատկապես կրթական բաղադրիչի պահանջը՝ որպես իրականացում պարտադիր պետք է ամրագրված լինի»,- «Մեդիա կենտրոնում» «Օրենսդրական փոփոխություններ դատական համակարգում կոռուպցիայի կանխարգելման նպատակով» թեմայով անցկացված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Նա հայտնեց, իրենց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրում են, որ նման ընթացակարգերի հստակեցումը ոչ միայն կրթական բովանդակությամբ, այլև օրենսդրական կարգավորումներում կարող է երաշխավորել, որ անկողմնակալ դիտորդի, քաղաքացու մոտ ձևավորվի վստահություն, որ կայացվում է թափանցիկ որոշում։ Ըստ Արթուր Սաքունցի՝ այս հարցերում պետք է լինի քաղաքական կամք։

 

Նա պարզաբանեց․ «Պետությունը պետք է կարողանա գիտակցել, որ ոչ թե հատվածային մոտեցում է պետք, այլ համալիր։ Այստեղ շատ անելիք կա։ Այդ ուղղությամբ ԿԳՄՍՆ-ի հետ պիտի փորձենք աշխատել։ Այս մոտեցումը պետք է ընդգրկվի կրթական չափորոշչի մեջ ոչ միայն իրավաբանական կրթություն ստացողների, այլև, օրինակ՝ բժիշկների համար։ Ո՞վ է ասել, որ միայն իրավական ոլորտում են այս խնդիրները գերակա։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր հանձնառություններից է, որ նման առաջարկներ ներկայացնի կառավարությանը»։ Ըստ Արթուր Սաքունցի՝ անկախ նրանից՝ այսօր ով կլինի իշխանություն, վաղը՝ ով, հայեցողության վրա հույս դնել պետք չէ. «Վերջին հաշվով կրթվում են, սովորում են, բայց մտածողության հարցը շատ կարևոր է։ Օրինակ՝ նույն դատավորը պետք է իմանա, թե իր որ վարքագիծն է ներկայացնում կոռուպցիոն ռիսկ։ Ինքնաբացարկ հայտնելու հիմնավորումները շատ նեղ են։

 

Պետք է ընդլայնվեն այդ հիմնավորումները, ինքնաբացարկի հայտնման համար նաև այնպիսի հիմնավորումներ պետք է լինեն, որոնք ներկայացնում են կոռուպցիոն ռիսկեր։ Կարող է գիտակցաբար դատավորը հղում կատարի օբյեկտիվ փաստարկին, բայց իրականում միտում ունենա, որ այդ գործը քննվի մեկ այլ դատավորի կողմից, որը շահագրգռված է այդ գործով, և դա չի արձանագրվում։ Դրա համար պետք է ընդլայնվեն շահերի բախում, կոռուպցիա, ռիսկ հասկացությունները»։

 

aravot.am

Դիտումներ՝ 58

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????