Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին. ԲՀՀ հայտարարությունը

September 28, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի անձնակազմը և գրասենյակ այցելող քաղաքացիները երեք շաբաթ շարունակ ենթարկվում են հետապնդումների և հոգեբանական ճնշումների «Վետո» նախաձեռնության անդամների կողմից: Այս ամբողջ ընթացքում Հիմնադրամը ձեռնպահ է մնացել հրապարակային գործողություններից և հայտարարություններից՝ ապավինելով, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ գրասենյակի բնականոն աշխատանքն ապահովելու, հնարավոր բռնության և քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող դրսևորումները կանխելու համար:

 

Սակայն գրասենյակի դիմաց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց հետևանքով կոպտորեն խախտվել են Հիմնադրամ այցելած քաղաքացիների իրավունքները, դուրս են ցանկացած տրամաբանությունից:

 

2019 թ. սեպտեմբերի 25-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակ էին այցելել Հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ծրագրով Արարատի մարզում իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած կամավոր ուսուցիչները: Գրասենյակ այցելելուց և հեռանալուց հետո «Վետո» նախաձեռնության անդամները հետապնդել են ուսուցիչներին, լուսանկարահանել և տեսանկարահանել նրանց, սուտ մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին, իսկ ավելի ուշ հրապարակել այդ նյութերը համացանցում՝ կոչ անելով սոցցանցերի օգտատերերին տեղեկություններ հայթայթել ու տրամադրել Հիմնադրամ այցելած մանկավարժների վերաբերյալ:

 

Հիմնադրամի ծրագրին կամավոր մասնակցած մանկավարժները, իրենց հասցեին շրջանառված սուտ և զրպարտիչ տեղեկությունների ազդեցության արդյունքում, դպրոցական անձնակազմի ու ծնողական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից ենթարկվել են հանրային պարսավանքի և վիրավորանքի: Մինչդեռ այս մանկավարժները մեկ ամիս շարունակ կամավորական հիմունքներով մայրենի լեզու և մաթեմատիկա են դասավանդել Արարատի մարզի 185 աշակերտի, ովքեր ուսումնական տարվա ընթացքում ունեցել են ցածր առաջադիմություն և ետ էին մնացել հանրակրթական ծրագրից:

 

Հիմնադրամը մանկավարժներին վերաբերող սուտ, զրպարտիչ տեղեկությունների հրապարակումն ու նրանց հանրային հետապնդումը, և դրանց հետևանքով իրենց համայնքներում հանրային պարսավանքի ենթարկվելու փաստերը որակում է որպես «Վետո» նախաձեռնության կողմից հավաքների ազատության իրավունքի չարաշահում, որն արտահայտվել է քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարման, նրանց պատիվը, արժանապատվությունը և մանկավարժական բարի համբավի արատավորմանը հանգեցրած դրսևորումներով:

 

Մենք վերստին կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներից բխող գործողություններ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վերականգնելու համար:

 

 

aravot.am

Դիտումներ՝ 786

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????