Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ես ուրիշ օրինակ բերեմ, ոչ խորովածինը, եթե դաշտը չես մաքրում քարերից, մոլախոտերից, ապա չես կարող որևէ բան ցանել, որն արդյունք կտա. Արթուր Սաքունց

May 18, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե դատաիրավական բարեփոխումների դանդաղ անցկացումը ավելի արդյունավետ կլինի և հակառակը՝ արագ իրականացնելու դեպքում խնդիրներ կունենանք։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ ընդգծելով, որ այդ դեպքում չկա դանդաղ կամ արագ անցկացում, կան անհրաժեշտ գործողություններ։

 

«Այն, ինչ նախատեսված է դատաիրավական բարեփոխումների ծրագրում՝ դատապարտված է անհաջողության, կան գործողություններ, որոնք եթե չկատարես, ապա արդյունք չես ունենա։ Ես ուրիշ օրինակ բերեմ, ոչ թե խորովածինը, այլ դրան համարժեք, եթե դաշտը չես մաքրում քարերից, մոլախոտերից, չես բերում նվազագույն վիճակի, ապա չես կարող այնտեղ որևէ բան ցանել, որն արդյունք կտա։ Քարքարոտ ու մոլախոտերով լեցուն դաշտում չես կարող որևէ բան ցանել ու ակնկալել, որ բերք կունենաս»,-ասաց Սաքունցը։

 

Նա ընդգծեց, որ անցումային վեթինգը՝ անցումը տոտալիտար, ավտորիտար կառավարումից, պետության զավթման իրավիճակից դեպի ժողովրդավարական զարգացման փուլ ենթադրում է պետական կառավարման ապարատի վեթինգ, զտում, մաքրում նվազագույնն այն մարդկանցից, որոնք անկախ նրանց մասնագիտական կարողություններից չեն կարող ապահովել վստահություն այդ պետական մարմինների՝ տվյալ դեպքում՝ դատարանների նկատմամբ։

 

«Սա անհրաժեշտություն է։ Որից հետո նոր միայն զուգահեռաբար իրականացնում ես այդ նոր մարդկանց ուսուցում, ներգրավում, բարեվարքության կանոնների կիրառում։ Սա համալիր միջոցառումների ամբողջ շարք է, բայց նորից կրկնեմ, մինչև չզտես չմաքրես քարերից և մոլախոտերից՝ չես կարող որևէ արդյունք ակնկալել, որովհետև հանրային վստահության անկյունաքարը այն մարդկանցից ազատվելն է, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին։ Հեղափոխության բուն պատճառը արդարադատության բացակայությունն է»։

 

Սաքունցի դիտարկմամբ՝ անցումային վեթինգն հանդիսանում է անհրաժեշտ պայման, որպեսզի մնացած գործողությունները, որոնք հանդիսանում են բավարար պայման, ունենան արդյունք։

 

«Թե ինչու դա չի արվել՝ պետք է հարցնել Փաշինյանից, որովհետև բոլոր օրենսդրական սահմանադրական խոչընդոտները վերացնելու հնարավորությունը կար և կա նաև հիմա։ Մինչդեռ մենք այսօր արձանագրում ենք արմատական, հիմնարար բարեփոխումներից հրաժարում»։

 

armdaily.am

Դիտումներ՝ 318

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????