COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։
Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողնության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ բարձրացնում է ռիսկը, որ ՀՀ առողջապահության համակարգի միջոցները բավարար չեն լինի քաղաքացիներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Սույն թվականի մայիսի 22-ին Հանրային խորհրդի հետ քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ծանրաբեռնվածության աճի արդյունքում հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Նման մոտեցումն արդեն իսկ կիրառվել է մի շարք երկրներում՝ սահմանափակ ռեսուրսների թիրախային օգտագործում ապահովելու նպատակով, երբ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թվի անկանխատեսելի աճը բերել է նրան, որ առողջապահական հիմնարկները ստիպված են եղել բժշկական ծառայությունների մատուցման նախապատվությունը տալ ողջ մնալու առավել բարձր հավանականություն ունեցող մարդկանց։
Ողջ մնալու հավանականության մասին դատելիս հարկ է հիշել, որ որևէ ընդհանուր հատկանիշ դեռևս չի կանխորոշում հիվանդության ելքը։ Այսպես՝ եթե մահվան դեպքերը հիմնականում արձանագրվում են առավել տարեց պացիենտների շրջանում, դա չի ենթադրում, որ բոլոր տարեց պացիենտների համար հիվանդության ելքը կանխորոշված է։ Ավելին՝ նաև Հայաստանում արդեն հայտնի են դեպքեր, երբ առողջացել են տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամ առավել ծանր վիճակում են գտնվել կամ մահացել որևէ քրոնիկ հիվանդություն չունեցող մարդիկ։
Գիտակցելով մարտահրավերների ծավալը և որոշումների բարդությունը, որոնք ՀՀ Կառավարությունը և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված են կայացնել այս դժվար իրավիճակում և հաշվի առնելով այլ երկրներում արդեն իսկ արձանագրված փորձը՝ կարևոր ենք համարում վերահաստատել մտահոգությունները, որոնք արձանագրվել են տարբեր երկրներում բժշկական տեսակավորման (տրիաժի) կիրառման շուրջ և իրականացման ընթացակարգում և կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը․
❌բուժօգնության տրամադրման հիմքում չդնել պացիենտի կյանքի ենթադրյալ տևողության և որակի մասին կարծրատիպային ընկալումը, որը նվազ արժեք է վերագրում ծեր կամ հաշմանդամություն ունեցող անձի կյանքին;
❌զերծ մնալ բժշկական տեսակավորման կիրառումից՝ առավել հզորացնելով առողջապահական համակարգի ներուժը և ուժեղացնելով վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները և ինչն ամենակարևորն է՝ դրանց կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը;
❌յուրաքանչյուրին, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին բուժօգնություն տրամադրելիս նրանց համար մատչելի եղանակով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել իրենց հիվանդության, բուժման եղանակների, հետևանքների և ակնկալվող արդյունքների մասին, անհրաժեշտության դեպքում ապահովել խելամիտ հարմարեցումներ;
❌պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում ապահովել բոլոր միջոցառումների անխափան կատարումը, անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով զինվածությունը, աշխատակիցների և բնակիչների (ներառյալ հաշնամդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների և դատապարտյալների) հրատապ և պարբերական թեստավորում և առողջական վիճակի հետևողական հսկողությունը;
❌այնուամենայնիվ, եթե որոշում կայացվի կիրառել բժշկական տեսակավորում, դրա ցուցումները մշակելիս և դրանք կիրառելիս զերծ մնալ հաշմանդամության կամ այլ հիմքով խտրականությունից և հետևողական լինել, որ անձի մոտ որևէ հաշմանդամության առկայությունն ինքնին հիմք չհանդիսանա պատշաճ բուժօգնություն չտրամադրելու համար։ Հաշմանդամության առկայությունը չի ենթադրում, որ տվյալ անձի կյանքը նվազ կարևոր է, ըստ այդմ՝ որևէ հաշմանդամություն ինքնին չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով դառնա բացառման հիմք, իսկ անհրաժեշտ աջակցության աստիճանը չպետք է նպաստի բացառմանը;
❌բժշկական տեսակավորման կիրառման արդյունքում բուժօգնության չտրամադրման կամ դադարեցման յուրաքանչյուր դեպքում ապահովել մանրամասն փաստագրում ու դրա կիրառման հիմնավորվածությունը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Տաթևիկ ՀԿ
Իրավունքի ուժ ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Մարդու իրավունքների տուն Երևան
Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Սոցիոսկոպ ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանություն կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ
«ԵՀԱԿ» ՀԿ
Տիգրան Մուրադի Գասաբյան (քաղաքացի)
???? Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը միանալու համար կարող եք ուղարկել Ձեր կամ Ձեր ներկայացրած կազմակերպության տվյալները communication@hcav.am էլփոստի հասցեին։
COVID-19 pandemic is a difficult challenge for everyօne and for healthcare systems of all the countries. Though it can cause heavy consequences indiscriminately for everyone, overcoming the pandemic creates additional difficulties for vulnerable groups by posing a greater threat to their well-being, health and life.
The number of COVID-19 cases registered in Armenia in recent days, including in special institutions under state control, sharply increases the risk that RA healthcare system means will not suffice to provide citizens with proper medical aid. On 22 May 2020, during the discussion with the Public Council, RA Minister of Health mentioned that as a result of increase in the overload, there might be a shift to deep sorting in the treatment of coronavirus patients. This approach has already been applied in a number of countries to provide targeted use of limited resources, when the unpredictable increase in the number of patients in serious and in critical conditions entailed a situation, where healthcare institutions had to give preference of medical service delivery to persons with a higher chance of survival.
When considering the chance of survival, one should bear in mind that no general feature predicts the outcome of the disease. Thus, if death cases are mainly registered among elderly patients, it does not mean that the outcome of the disease is predetermined for all the elderly patients. Moreover, there are known cases, also in Armenia, when the elderly and persons with chronic diseases recovered, and persons with no chronic disease were in a serious state or died.
Realizing the volume of the challenges and the difficulty of the decisions that the RA Government and, in particular, RA Ministry of Health are to take in this difficult situation, and taking into account the experience already recorded in other countries, we find it important to reaffirm the concerns in regard to the use of medical sorting (triage) in different countries and the procedure of implementation. We call on the RA Government and RA Ministry of Health:
❌Not to base on the stereotypical perception of the presumed duration and quality of the patient’s life when providing medical aid, which attributes less value to the life of the elderly or persons with disabilities;
❌To refrain from using medical sorting by further strengthening the potential of healthcare system and preventive measures of the spread of the virus, and most importantly, proper control over their implementation;
❌When providing medical aid, to provide everyone, including persons with disabilities, children and the elderly, with complete and accurate information on their disease, methods of treatment, consequences and expected results, in an accessible manner for them. Also, to provide reasonable adaptations, if necessary;
❌To provide unfailing implementation of all the measures, armament with the necessary items and equipment, urgent and regular testing and consistent control over health state of employees and residents (including persons with disabilities, children, the elderly and convicts) in institutions under state control;
❌Nevertheless, in case a decision is made to use medical sorting, when developing and applying its instructions, to refrain from discrimination on grounds of disability or other grounds and be consistent to make sure that a person’s disability not become a ground for not providing him/her with proper medical aid. The presence of disability does not presuppose that a person’s life is less important and thus, no disability should directly or indirectly become a ground for exclusion, and the degree of the necessary support should not contribute to exclusion;
❌To provide detailed documentation and justification in every case of not providing or ceasing the provision of medical aid as a result of medical sorting.
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
Center for Rights Development NGO
PINK human rights NGO
Society Without Violence NGO
Community Consolidation and Support Center NGO
Tatevik NGO
Human Rights Power NGO
Non-Discrimination and Equality Coalition
Human Rights House Yerevan
Center for Legal Initiatives NGO
Socioscope NGO
Law Development and Protection Foundation
For Equal Rights NGO
Journalists’ Club “Asparez”
Union of Informed Citizens
Women’s Resource Center
“Agate” Rights Defense Center for Women with Disabilities NGO
Transparency International Armenia
“New Generation” Humanitarian NGO
Protection of Rights without Borders NGO
Progress of Gyumri CSDC NGO
Armenian Progressive Youth NGO
Institute of Public Policy NGO
“CHSSC” NGO
Tigran Gasabyan (citizen)
???? The announcement is open to join. To join the announcement, you can send your data or the data of the Organization you represent to communication@hcav.am email.
[:]