Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպանները դժգոհ են բերման ենթարկվողների նկատմամբ ոստիկանների գործողություններից

May 6, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Ոստիկանության ձեռագիրը անփոփոխ է. վերջին օրերին Երևանի փողոցներում ծավալվող իրադարձություններին է արձագանքում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Ոոստիկաններն, ասում է հաճախ անհամաչափ ուժ են կիրառում ցուցարաների նկատմամբ:

 

«Գետին տապալած վիճակում հաճախ մի քանի ոստիկաններով շարունակում են նաև հարվածել, շարունակում են օդում կախված ցուցարարին, որին հեռացնում են տարածքից, բռունցքով դեմքին, որովայնին, գլխին հարվածներ հասցնել։ Դա նորմալ չի ու կապ չունի դրանից առաջ ցուցարարը հայհոյանք է տվել, ինչ-որ գործողոթյուն է արել, արդեն իսկ ինքը ֆիքսված է ու տեղափոխվում է դեպի ոստիկանական մեքենա», - ասաց Կարապետյանցը։

 

Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանց

Ոստիկանությունն, ըստ իրավապաշտպանի, նոր փաթեթավորում է ստացել, բայց ամենևին չի բարեփոխվել՝ Մարտի 1-ի, «էլեկտրիկ Երևանի» ու Սարի թաղի պատկերն է։

 

«Նույն ոստիկանությունն է, ուղղակի այն տարբերությամբ, որ երբ որ ստանում են հրահանգ գործել հանգիստ ու հանդարտ, գործում են հանգիստ ու հանդարտ, որ պահին հրահանգ են ստանում՝ ֆիզիկական ուժ կիրառել, այդ պահից իրենք անցնում են անտրամաբանական, անբացատրելի և անհամաչափ ուժ կիրառելուն, ուրիշ ոչ մի տարբերություն չկա», - ասաց իրավապաշտպանը։

 

Կարապետյանցն ընդգծում է՝ կան դրվագներ, որտեղ ոստիկանական գործողությունները համաժեք են։

 


Ակցիաների ընթացքում տուժած երկու քաղաքացի է դիմել ԲԿ-ներ

 

«Բաղրամյան, Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարները փորձեցին գնալ բախման, ակնհայտ բախման էին գնում և սադրում էին, ոստիկանությունն իրեն բավականին, գոնե այն պահի դրությամբ, որ ես եմ նայել, բավականին զուսպ ու հավասարակշռված պահեց», - ասաց Կարապետյանցը։

 

 

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը համաձայն է, որ բարեփոխվելու տեղ ունեն, բայց ընդգծում է՝ անհամաչափ ուժի կիրառման միայն մեկ դեպքով է, որ նյութեր են նախապատրաստվում։

 

 

Արա Ֆիդանյան
Արա Ֆիդանյան

«Նույնիսկ քրեադատավարական կարգավորումներով անձին բերման ենթարկելն իրենից ներկայացնում է տվյալ անձի նկատմամբ որոշակի ուժի կիառում», - ասաց Ֆիդանյանը։

 

9 դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրավապահների գործության մշտադիտարկում է իրականացնում։

 

Արթուր Սաքունցն ասում է՝ արդեն իսկ ոստիկանների կիրառած բռննությունների վերաբերյալ 4 հաղորդում են ներկայացրել Դատախազություն՝ ավելի քան 30 դրվագներով՝ հայհոյել-ծեծելուց մինչև ցուցարարի գրպանից գումար թռցնելը։

 


Ծառայողական քննություն ոստիկանի նկատմամբ՝ ցուցարարին հավանական հարվածի համար

«Շատ դժվար է ոստիկանության վիճակը, որովհետև ցույցի մասնակիցները իհարկե շատ դեպքերում սադրում են։ Ոստիկանությունը մի դեպքում պարտավոր է խաղաղ ցույցի կանոնները խախտողներին առանձնացնի և նրանց պատասխանատվության ենթարկի, որը տեսանք Արմեն Մարտիրոսյանի, Սոս Ջանիբեկյանի, առանձին կոնկրետ քաղաքացիների դեպքերում, բայց մյուս կողմից էլ ցույցի մասնակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման դեպքեր ենք արձանագրում», - ասաց Սաքունցը։

 

Միայն երեկ անհնազանդության ակցիաների 92 մասնակից է բերման ենթարկվել տարբեր բաժանմունքներ։ Բերման են ենթարկվում նաև խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիները՝ երկու օր առաջ Հանրապետության հրապարակում մի խումբ ակցիա էր իրականացնում վարչապետ Փաշինյանի նկարով, դիմակներով։

 

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Իրավապաշտպանների կարծիքով՝ ոստիկաններին դա ընդհանրապես չպետք է հետաքրքրեր, բայց մարդիկ բերման ենթարկվեցին։

 

«Նիկոլ Փաշինյանի դիմակով էլ կարող են լինել, Սերժ Սարգսյանի դիմակով էլ կարող են լինել, Ռոբերտ Քոչարյանի դիմակով էլ կարող են լինել, Պուտինի էլ, Բայդենի էլ, կարող են Էրդողանի էլ, ասենք թե, բայց դա չի նշանակում, որ էդ դիմակի համար․․․ դա աբսուրդ է», - ասաց Սաքունցը։

azatutyun.am

Դիտումներ՝ 64

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????