Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանյան 5 կազմակերպություններ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին Ադրբեջանի կողմից հայերի դեմ ռասայական խտրականության վերաբերյալ

July 18, 2022

Համատեղ | Հայտարարություններ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ 

 

Քաղհասարակության այս կազմակերպություններն իրականացրել են փաստահավաք առաքելություն, որի շրջանակում փաստագրել են Լեռնային Ղարաբաղում  2020թ․-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության դրսևորումները։ 

 

«Արմենոֆոբիայի, հայերի դեմ ատելության խոսքի պետական քաղաքականությունն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հայկականության դեմ պետական պրոպագանդան, հայերի դեմ էթնիկ ատելության դրդապատճառներով հանցագործությունների բացարձակ անպատժելիությունը, ներառյալ անձանց կենդանության ժամանակ գլխատումները և խոշտանգումները, հանգեցրել են հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների աճի Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Վերոնշյալ օրինակներն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում գոյություն ունի էթնիկ ատելության և էթնիկ հայերի նկատմամբ խտրականության պետական քաղաքականություն, որը չի վերացվել 2016 թվականի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո, այլ, ցավոք, սրվել է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և 2020 թվականի պատերազմից հետո»,- ասված է քաղհասարակության 5 կազմակերպությունների պատրաստած զեկույցում։   

 

Կազմակերպություններն առաջարկել են ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը,  հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և հանրային տիրույթում՝ ներառյալ նախագահ Ալիևի կողմից, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը, հետաքննել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվել են հայերի, այդ թվում՝ զինված հակամարտության համատեքստում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մարդկանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

 

Կազմակերպությունները հորդորել են Կոմիտեին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել հայերի նկատմամբ ռասայական խտրականության և ատելության պետական քաղաքականությունը վերացնելու, հանդուրժողականությունը խթանելու և հայերի նկատմամբ առկա կարծրատիպերի ու նախապաշարմունքների դեմ պայքարելու համար, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ հարգանք և արդյունավետ պաշտպանություն ապահովել։

 

Կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ներկայացված զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։ 

Դիտումներ՝ 319

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????