Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առանց պուտինյան ռեժիմի Ադրբեջանը մեկ քայլ անգամ չի անի

February 19, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, իսկ  Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը  հայտարարել է, որ ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմներին տեսանելի այլընտրանք չկա։ Թե ինչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները, և ինչպիսի խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանը, Civic.am-ը զրուցել է ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ 

 

- Պարոն Սաքունց, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հայտարարությունները։

- Պատրուշևը կամ ՌԴ որևէ այլ պաշտոնյա չէ, որ պետք է խոսի իրավիճակի ապակայունացման կամ լարվածության մասին, որովհետև առաջին հերթին հենց ՌԴ-ն է իր գործողություններով հետխորհրդայիյն տարածաշրջանում ու Հարավային Կովկասում սրել իրավիճակը անուղղակի կամ ուղղակի գործողությունների, այդ թվում ագրեսիայի կամ ագրեսորներին աջակցության միջոցով։ 

Իհարկե, ՌԴ-ն շատ լավ գիտակցում է, որ Բաքվի հետ համագործակցված իրենց պլաններին՝ պարտադրելու ՀՀ-ին զիջելու ինքիշխանությունը և Զանգեզուրի ճանապարհը իրենց թելադրանքով բացելու, դիմագրավելու Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, և մենք կարող ենք դիմագրավել միայն Արևմուտքի աջակցությամբ։ Դա մենք տեսնում ենք նաև Ուկրաինայի դեպքում, որը ՌԴ-ից մի քանի անգամ փոքր պետություն լինելով կարողանում է  Արևմուտքի աջակցությամբ դիմագրավել։ Այսինքն՝ նրանք տրտնջում են, որ Արևմուտքը և ՀՀ-ն խոչընդոտում են իրենց պլանների իրագործմանը։ 

Կարող են լինել ագրեսիվ գործողություններ, և երկու տարբերակ կա։ Առաջինը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, իբր թե պայմանավորվածությունները չկատարելու պատրվակով, որի առիթը կարող է  հանդիսանալ ցանկացած սահմանային միջադեպ, չնայած որ բազմաթիվ պայմանավորվածություններ իրենք չեն կատարել։ Երկրորդ տարբերակը, որը հավանական եմ համարում, դա ներքին անկայունության հրահրումն է, ընդհուպ մինչև պետական հեղաշրջում իրականացնելը։ Դա կարող է  ներգրավել ոչ միայն տեղական իրենց պրոքսիներին, այլև անգամ եկեղեցուն։ Այսինքն՝ եկեղեցուն ներքաշել ներքաղաքական պայքարի մեջ՝ փորձելով իշխանություններից դժգոհ մարդկանց բյուրեղացնել եկեղեցու շուրջը և կատարել պետական հեղաշրջում։ Այսինքն՝ երկու տարբերակով էլ նրանք կփորձեն անել այն սցենարը, որը եղավ 1920 թվականին, այսինքն՝ սովետականացում։  

 

 

- Որոշ քաղաքագետներ հնարավոր են համարում, որ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ն կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Ի՞նչ կասեք։

- Ռուսական զորքը արդեն ՀՀ-ում է գտնվում՝ հանձին ռուսական բազայի։ Պոտենցիալ օկուպացիոն զորքը գտնվում է  ՀՀ-ում, ու սա այն հանգամանքն է, որ ներկա իշխանությունները պատշաճ նշանակություն չտվեցին։

 



- Իսկ ռուսական զորքերի   մնալու հետ կապված ժամկետներ կա՞ն, թե՞ ցանկացած պահի կարող ենք հեռացնել այդ զորքերը ՀՀ սահմաններից։ 

- Ցանկացած պահի կարող ենք հեռացնել, դրա համար պետք է քաղաքական կամք և հստակ որոշում։

 

 

- Պարոն Սաքունց, նշեցիք հեղաշրջման հնարավորության մասին, ՀՀԿ-ն այս օրերին մասնակցում է Единая Россия-ի կազմակերպած համաժողովին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Դե դա ըստ էության նույն արժեքային հիմքով գործող կուսակցություններ են։ Երկուսն էլ բռնատիրական, ավտորիտար ռեժիմի կրողներ են ու հակաժողովրդավարական։  Единая Россия-ն նաև  պատասխանատվություն է կրելու Ուկրաինայի դեմ գործած ագրեսիայի ու պատերազմական հանցագործությունների համար։ 
Ես ՌԴ-ի հետ ցանկացած համագործակցություն համարում եմ հակապետական, անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն։

 

- Նշեցիք, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, բայց արդյոք Ադրբեջանը կհամարձակվի՞ նոր պատերազմի, երբ առկա է արևմտյան նոր պատժամիջոցների վտանգ։

- Ադրբեջանը և Ալիևը «քիմիական կապի» մեջ են գտնվում պուտինյան ռեժիմի հետ, և ինքը ինքնուրույն քայլ անգամ չի համարձակվի անել առանց Պուտինի համաձայնության։ ՌԴ-ն  ունի Ադրբեջանի վրա ոչ միայն ազդեցություն, այլև   երկուսն էլ ագրեսոր պետություններ են։ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը միայնակ չունի այն ռեսուրսը, որով կկարողանա հաղթահարել արևմտյան պատժամիջոցները, որոնք անկասկած կլինեն։ 

 

- Իսկ եթե Պուտինի ցանկությունը լինի, որպեսզի Ադրբեջանը հարձակվի՞։ 

- Դա արդեն հաշվարկի վրա է, թե ինչքանով Արևմուտքը այստեղ հետևողական և սկզբունքային կլինի ու Ալիևին կբացատրի, թե նման ագրեսիայի հետևանքները ինչպիսի ազդեցություն կունենան իր կառավարման և իր վրա։
 

Դիտումներ՝ 44

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????