0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Նյութական միջոցներ տրամադրվեցին նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերին

May 7, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)

 

Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նյութական միջոցների տրամադրում հոգեբուժական հաստատություններին» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2021 թ․ մայիսի 7-ին Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերին տրամադրեց 1 համակարգիչ, 45 լիտր ախտահանիչ նյութեր, 3600 հատ դիմակ, 60 հատ KN-95 դիմակ և 1800 հատ ձեռնոց։

 

Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ նյութական միջոցներ են տրամադրվել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, Ավան հոգեկան առողջության կենտրոնինՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին և Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերին, Արմաշի առողջության կենտրոնին ու Սևանի հոգեկան առողջության կենտրոնին։

 

   

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «Նյութական միջոցների տրամադրում՝ COVID-19-ի ազդեցությանը փակ հաստատություններում դիմակայելու համար» մրցույթի արդյունքում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

Նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել հոգեբուժական հաստատություններում արտաքին աշխարհի հետ կապի և առողջության իրավունքների ապահովմանը՝ համապատասխան տեխնիկական և անհատական պաշտպանության ու ախտահանիչ միջոցների տրամադրման միջոցով։

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անհատական պատպանության և ախտահանիչ պարագաներ տրամադրել 7 հոգեբուժական հաստատությունների, ինչպես նաև համակարգիչներ և համացանցի մեկ տարվա հասանելիություն՝ հաստատություններից մեկին։

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

   
Դիտումներ՝ 36

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????