Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կովիդ-19-ին պատրաստվածությունը և արձագանքումը՝ ազատազրկման վայրերում։ Աշխատաքային գործիքակազմ

May 18, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

Ներածություն

 

Կորոնավիրուսի բռնկումը, որն սկսվեց 2019 թվականի վերջին (ԿՈՎԻԴ-19) տարածվեց արագ և ամբողջ աշխարհում: 2020 թվականի հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ԿՈՎԻԴ-19-ի բռնկումը հայտարարեց հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, իսկ նույն թվականի մարտի 11-ին՝ համավարակ՝ փաստելով նոր հիվանդության համաշխարհային տարածումը:

 

ԿՈՎԻԴ-19-ին արձագանքելու նպատակով անհրաժեշտ են պատրաստվածություն և արդյունավետ արձագանքում, հատկապես՝ ազատազրկման վայրերում (բանտերում): Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը որոշիչ դեր է կատարում հիվանդության տարածման կանխարգելման ջանքերին նպաստելու, ավելի անվտանգ բանտային պայմաններ ստեղծելու և հիվանդության բռնկումներին ժամանակին և արդյունավետ արձագանքելու գործում:

 

Տեղեկատվական փաթեթի նպատակը

 

Այս փաթեթում զետեղված տեղեկությունները նախատեսված են բանտերի ղեկավարությանն ու անձնակազմին աջակցելու համար: Այն մշակվել է՝ ապահովելու  քրեակատարողական հիմնարկների անձնակազմի, ազատազրկված անձանց և հանրության անվտանգությունն ու ապահովությունը՝ բանտերում ԿՈՎԻԴ-19-ի տարածումը կանխարգելելու և բռնկման դեպքում դրա ազդեցությունը մեղմելու նպատակով: Փաթեթը տրամադրում է հաղորդակցման գործիքներ՝ պարզ և հակիրճ տեղեկատվությամբ ու տեսողական նյութերով:

 

Տվյալ համատեքստում ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ որոշիչ դեր ունի: Բոլոր հնարավոր ջանքերը պետք է գործադրվեն՝ ԿՈՎԻԴ-19-ի տարածումը ազատազրկման վայրերում կանխելու համար: Կանխարգելիչ միջոցառումները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ազատազրկման վայրերի առօրյա ռեժիմի զգալի փոփոխությունների, իսկ ղեկավարությունը ստիպված կլինի բարդ որոշումներ կայացնել, որոնք կսահմանափակեն ազատազրկման վայրերի գործառնություններն ու գործունեությունը: Ազատազրկման վայրում վիրուսի տարածումից հետո ԿՈՎԻԴ-19-ի բռնկմանն արձագանքելը շատ ավելի դժվար կլինի, մասնավորապես՝ գերբնակեցվածության պայմաններում: Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն այդ իրավիճակից խուսափելու համար՝ համապատասխան քաղաքականություններին ու դրույթներին համահունչ և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների նորմերին համապատասխան ու դրանք պահպանելով։

 

Գերբնակեցված, նեղվածք և հակասանիտարական պայմաններով ազատազրկման վայրերը զգալի ռիսկեր են պարունակում ազատազրկված անձանց և աշխատակիցների շրջանում ԿՈՎԻԴ-19-ի արագ տարածման տեսանկյունից: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը և ազատազրկված անձանց թվաքանակի կրճատումը պետք է առաջնահերթություն լինեն: Այդ կապակցությամբ,  խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել dpo-jcs@un.org հասցեին՝ «ՄԱԿ-ի առաքելության չափանիշների համաձայն բանտերի բեռնաթափման վերաբերյալ ուղեցույցը» ստանալու համար, որը մշակվել է ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության Իրավունքի գերակայության և անվտանգության հաստատությունների գրասենյակի արդարադատության և ուղղիչ գործողությունների ծառայության կողմից:

 

Ինչպե՞ս օգտվել այս տեղեկատվական փաթեթից

 

Տեղեկատվական փաթեթը հիմնված է տարբեր աղբյուրների, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «ԿՈՎԻԴ-19-ին պատրաստվածությունը, դրա կանխարգելումը և դրա դեմ պայքարը բանտերում և ազատազրկման այլ վայրերում. ժամանակավոր ուղեցույցի» և ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) «Նոր կորոնավիրուսային հիվանդության (ԿՈՎԻԴ-19) կառավարումն ուղղիչ հաստատություններում և կալանավայրերում. ժամանակավոր ուղեցույցի» վրա:

 

Սույն փաթեթում ներկայացված տեղեկատվությունը գործնական, օգտագործան համար պաստրաստի նյութ է, որը համապատասխանեցվել է վերոհիշյալ համապարփակ ուղեցույցից: Այն սպառիչ չէ և պետք է հարմարեցվի կոնկրետ Ձեր համատեքստին: Լրացուցիչ տեղեկությունների կամ ուղղորդման համար խնդրում ենք օգտվել վերոհիշյալ ռեսուրսային փաստաթղթերից կամ Ձեր տարածաշրջանին վերաբերող ուղեցույցներից:

 

Հրաժարում

 

Այս տեղեկատվական փաթեթը ստեղծվել է ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության Իրավունքի գերակայության և անվտանգության հաստատությունների գրասենյակի արդարադատության և ուղղիչ գործողությունների ծառայության (ԱՈՒԳԾ) և ՄԱԿ-ի Վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտի (ՄԱՎՀԻ/UNITAR) խաղաղության պահպանման բաժնի կողմից՝ Շվեդիայի քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի խաղաղապահ և հատուկ քաղաքական առաքելությունների արդարադատության և քրեակատարողական բաժինների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ խորհրդակցությամբ: ԱՈՒԳԾ-ն իր երախտագիտությունն է հայտնում «Health through walls» («Առողջություն՝ պատերից ներս») կազմակերպությանը, Ուղղիչ հիմնարկների և բանտերի միջազգային ասոցիացիային, «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform International) կազմակերպությանը և «Ուղղիչ հիմնարկների բարեկամների խումբ» նախաձեռնությանը (Groups of Friends of Correction)՝ բանտերում առողջապահական և վարչարարական խնդիրների շուրջ իրենց մասնագիտական խորհրդատվության համար: Գրաֆիկական ամբողջ դիզայնի և նկարազարդումների հեղինակն է Խուան Սեբաստիան Լոպես-Մորֆարտը՝ /www.morphart.co։

 

Պատրաստվածությունը վճռորոշ նշանակություն ունի ճգնաժամերի արդյունավետ կառավարման համար:

Հորդորում ենք օգտագործել այս տեղեկատվությունը և առաջարկվող հաղորդակցման գործիքները` քրեակատարողական հիմնարկների անձնակազմերին ԿՈՎԻԴ-19-ին արձագանքելու միջոցները հակիրճ ներկայացնելու համար: Դիտարկեք մի քանի տեղեկատվական հանդիպում կազմակերպելու հնարավորությունը՝ ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված իրավիճակի զարգացումների տարբեր սցենարներ քննարկելու համար, որպեսզի հավաստիանաք, որ անձնակազմի բոլոր անդամները հիմնավոր պատկերացնում ունեն բանտում (բանտերում) ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման և արձագանքման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին:

 

Փաստաթղթի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը ԲՀՀ Հայաստանի թարգմանությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 399

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????