Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այս սահմանադրությամբ ինչ լուծում էլ տաս, կասկածի տակ է․ իշխանությունը պետք է հստակ ասի, որ սա ժամանակավոր լուծում է

February 7, 2020

Տեսադարան

2020 թ․ փետրվարի 6-ին Մեդիա կենտրոնում «ՍԴ ճգնաժամ. կլուծվի՞ այն՝ դադարեցնելով ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները» թեմայով քննարկման շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կարծիք է հայտնել, որ ՀՀ գործող սահմանադրությունը փոփոխություններ չենթադրող սահմանադրություն է։

 

«Այս 30 տարվա ընթացքում այս երեք սահմանադրությունների մեջ առաջին ընդհանրությունը այն է, որ բոլորը չեն ապահովել իշխանությունների տարանջատման և փոխսզպման սկզբունքը։ Երկրորդը այդ սահմանադրությունների լեգիտիմության խնդիրն է։ Բայց այս վերջին սահմանադրությունը էական տարբերություն ունի նախորդներից, որ սա սահմանադրության մակարդակով պետության զավթումը ամրագրող սահմանադրություն է։ Ես այդ սահմանադրության մեջ եղած հոդվածների հիման վրա եմ այդ գնահատականը տալիս»։

 

Այս սահմանադրությունը փոփոխություններ չենթադրող սահմանադրություն է։

 

«Օրինակ՝ եթե Սահմանադրության փոփոխության նախագիծը մշակվի Ազգային ժողովի կողմից, ապա այդ նախագիծը պետք է անպայման ստանա Սահմանադրական դատարանի որոշումը։ Աբսուրդն այն է, որ ինչ տեքստ էլ առաջարկես՝ որպես Սահմանադրության փոփոխություն, արդեն այդ փոփոխությունը պետք է հակասի Սահմանադրությանը, հետևաբար՝ ՍԴ-ը Սահմանադրության ուժով պետք է ճանաչի չհամապատասխանող»։

 

Ա․ Սաքունցն այն կարծիքին է, որ այս սահմանադրությամբ ինչ լուծում էլ տաս, կասկածի տակ է։ Իշխանությունը պետք է հստակ ասի, որ սա ժամանակավոր լուծում է։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Դիտումներ՝ 829

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????