Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Թմրամիջոցներին առնչվող հրապարակումների մեծ մասը իրավական են․ կարևոր նշանակություն ունեցող ծրագրերին անդրադարձ գրեթե չկա

August 25, 2020

Գործունեություն | ԶԼՄ մշտադիտարկում | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների ՀՔԱՎ մշտադիտարկման 2018-2019 թթ. արդյունքները ցույց են տալիս, որ շարունակվել է նախորդ տարիների օրինաչափությունը. գերակշռողը իրավական բնույթի նյութերն են, իսկ թմրամիջոց գործածող անձանց աջակցման, թմրամիջոցների գործածման կանխարգելման հարցում կարևոր նշանակություն ունեցող առողջապահական, սոցիալ-վերականգնողական ծառայությունների, ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկություններ չեն եղել։   

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011 թ.-ից մշտադիտարկում է ԶԼՄ-ները, հավաքագրում և վերլուծում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ այլ հրապարակումները։ Մշտադիտարկման նպատակն է բացահայտել թմրամիջոց գործածող անձանց հանդեպ պետական քաղաքականության բնույթը՝ պետական մարմինների կողմից հրապարակվող տեղեկությունների բովանդակության գնահատման միջոցով, ինչպես նաև հանրային վերաբերմունքի ձևավորման վրա ոլորտին առնչվող հրապարակումների հնարավոր ազդեցությունը։

 

Այս տեղեկանքում գրասենյակն ամփոփել է 2018-2019 թթ. մշտադիտարկման արդյունքները՝ 2017 թ.-ի  տվյալների համադրությամբ։

 

Մշտադիտարկվել են 16 ինտերնետային էջ. 4-ը՝ police.am, moh.am, prosecutor.am, mlsa.am՝ պետական մարմինների և news.am, a1plus.am, lragir.am, 168.am, 7or.am, epress.am, ilur.am, galatv.am, armlur.am, politik.am, operativ.am, hhpress.am լրատվական կայքերը։ 

 

Դիտումներ՝ 247

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????